Հայատառ թուրքերեն գրականություն․ ուսումնասիրության մարտահրավերներն ու հեռանկարները

«Գեղարդ» հիմնադրամ․ Սկսած 14-րդ դարից՝ գրվել են հայատառ թուրքերեն ձեռագիր բնագրեր, իսկ 18-րդ դարի կեսերից՝ Օսմանյան կայսրությունում և եվրոպական մի շարք քաղաքներում սկսվել է նաև հայատառ թուրքերեն բնագրերի տպագրությունը։ Հայատառ թուրքերեն տպագիր գրականության զգալի ծավալը ցույց է տալիս, որ այն լուսանցքային կամ «էքսոտիկ» երևույթ չէր, այլ ուշ օսմանյան և եվրոպական քաղաքներում (Կոստանդնուպոլիս, Զմյուռնիա, Հալեպ, Երուսաղեմ, Փարիզ, Հռոմ, Վենետիկ, Վիեննա և Տրիեստ) տեղի ունեցող միջմշակութային փոխառնչությունների հետևանք և արդյունք էր։

20-րդ դարի սկզբից Հայաստանում և Եվրոպայում հայատառ թուրքերեն գրականությունը գտնվում էր ակադեմիական շրջանակների հետաքրքրության կենտրոնում, իսկ Թուրքիայում այն սկսեցին ուսումնասիրել 1980-ական թվականներից՝ ժողովրդական գրականության ուսումնասիրությանը զուգահեռ։ Վերջին շրջանում հայատառ թուրքերեն բազմաժանր ողջ գրականությունը (ներառյալ՝ գեղարվեստական ստեղծագործությունները, օրագրություններն ու տպագիր մամուլը), հանդիսանում է հետազոտողների ուսումնասիրության առարկա։

Բացի կրոնական տեքստերից, որոնք կազմում են հայատառ թուրքերեն գրականության հիմնական մասը, 18-20-րդ դարերի ընթացքում ստեղծվել են մեծաքանակ թարգմանական տեքստեր, երբեմն՝ բացառապես հայատառ թուրքերենով։ Պետք է ընդգծել, որ հայատառ թուրքերեն բազմաժանր ստեղծագործությունների մեջ կարևոր տեղ էին զբաղեցնում թարգմանությունները, և հաճախ ֆրանսիական, գերմանական գեղարվեստական գրականության գլուխգործոցներն ուշ օսմանյան իրականության մեջ ընթերցվում էին միայն հայատառ թուրքերենով։ Սա վկայում է այն թարգմանիչների և հրատարակիչների մասին, որոնք երկու կամ, նույնիսկ, երեք լեզուներով ստեղծում էին թարգմանական այդ գրականությունը՝ թուրքախոս օսմանահպատակ հայերի և նաև՝ մուսուլմանների (ներառյալ՝ թուրքեր և արաբներ) համար, ովքեր ունակ էին կարդալու հայերեն տառերով գրված տեքստերը։

Հայատառ թուրքերեն գրականության բազմակողմանի ուսումնասիրության արդիականությունը․

Հայատառ թուրքերեն բազմաժանր գրականության համեմատական քննությունն էականորեն կբացահայտի 19-րդ դարավերջի Օսմանյան կայսրության գրական համայնապատկերը։ Անհրաժեշտ է այս գրականությունն ուսումնասիրել հայկական և օսմանյան գրական ավանդույթների համատեքստում, և պետք է այն դիտարկել որպես հայկական մշակույթի մաս, որը ստեղծվել և զարգացել է Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս՝ արտացոլելով գիտելիքի շարժունակությունը և գաղափարների յուրացումը։ Ավելին՝ այդ գրականությունն ուսումնասիրելիս այն պետք է դնել հայկական մշակութային ժառանգության հայեցակարգում։

Հայատառ թուրքերենն էական դերակատարություն է ունեցել կրթական համակարգում, ինչի մասին են վկայում մեզ հասած ուսումնական ձեռնարկներն ու կրթական նպատակներով ստեղծված կրոնական գրականությունը։ Այն կատարում էր նաև միջնորդ լեզվի դեր՝ օսմաներեն թարգմանությունների համար։ Օսմաներեն թարգմանելիս հայատառ թուրքերեն տեքստերից օգտվելու համար անհրաժեշտ էր սովորել հայերեն այբուբենը։ Սա ցույց է տալիս հայատառ թուրքերեն տեքստերի յուրահատուկ դերն ու նաև՝ ընթերցողների լայն ու բազմազան լսարանը։ Հայատառ թուրքերեն բնագրերը հնարավորություն են ստեղծում ուսումնասիրելու Օսմանյան կայսրության բազմակրոն միջավայրը, ինչպես նաև՝ բացահայտելու կրոնական տարբեր համայնքներում սրբազնացած լեզուների դերը, մասնավորապես՝ դրանց կապը բնիկ տեղական լեզուների հետ։

Ինչպես նշվեց, հայատառ թուրքերենով ստեղծվել է տարաժանր գրականություն՝ տպագրության լայն աշխարհագրությամբ։ Այս հանգամանքը խնդիրներ է առաջացնում հայատառ թուրքերեն ուղղագրության համար, և երբեմն միևնույն բառը, որը ստեղծվել է տարբեր վայրերում, նույն տեքստում կարող է հանդես գալ տարբեր ուղղագրություններով։ Եվ գաղտնիք չէ, որ հայատառ թուրքերենը երբեմն մեկնաբանվել է որպես «բարբառային երևույթ», որը քննադատել է Հրաչյա Աճառյանը։ Պատահական չէր, որ 1928-1929 թվականներին Թուրքիայում անցկացված «Լեզվի ռեֆորմ»-ից մի քանի տասնամյակ անց հայատառ թուրքերենը իր տեղը կգտներ կանոնարկված թուրքերենի կանոնադրության մեջ։

Հայատառ թուրքերեն բնագրերը կրել են արևմտահայերենի արտասանության և տեղական բարբառների ազդեցությունը՝ ցուցաբերելով գրական ձևերի և ժանրերի բազմազանություն։ Հայատառ թուրքերենը նկարագրվել է որպես «խառը» կամ «շեղված» կամ համարվել է կիրառական նշանակություն ունեցող երևույթ և կամ նկարագրվել որպես «գործածության ոճ»։ Նշենք, որ այս հսկայածավալ գրականությունը բազմակողմանիորեն չի ուսումնասիրվել։

Այսպիսով՝ հայատառ թուրքերեն գրականությունը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն գրականագետների և լեզվաբանների, այլև արժեքավոր նյութ է պարունակում Օսմանյան կայսրության միջմշակութային փոխազդեցությունները հետազոտող գիտնականների համար։ Այս գրականությունը վկայում է, թե ինչպես են հայերը ստեղծագործել և պահպանել իրենց մշակույթը ժամանակի լեզուների և գիտելիքի բարդ համակարգում։

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Հրդեհ Երևանում․ մի քանի տներ փրկվել են կրակի ճիրաններից 68-ամյա կինը հիվանդանոցում ջրի փոխարեն ախտահանիչ նյութ է խմել ու մահացել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավորներ Որքան գումար է հատկացվել ամանորյա միջոցառումների կազմակերպման համար Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Կասպից ծովն «աղտոտելու» մեջ Գյումրիի քաղաքապետի թեկնածուի՝ Կարեն Սարուխանյանի, քեռորդին դուրս է եկել «ՔՊ»-ից Կուտակում՝ ՀՀ-Վրաստան սահմանին․ 100-ավոր բեռնատարներ մնացել են վրացական կողմում Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները. ֆրանսիացի նախարար Ոչ թե մենք Սինգապուրից, այլ Սինգապուրը ՔՊ-ականներից պետք է սովորի «աստղաբաշխական աճի» գաղտնիքները Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրում առկա առք ու վաճառքի հետքերով ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության Գյումրին մնացել է ոմանց կոկորդում ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել ադրբեջանի հետ Փորձաքննության փուլ է սկսվում «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում Թրամփը Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի . Fox News Շփման գծում Վրաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել Ալիևի ձեռքերին հայերի արյունն է, այս ձեռքսեղմումը ամոթալի է. պահանջում եմ Միշելի հրաժարականը. Նիցայի քաղաքապետ Թրամփը չի փոխի ԱՄՆ-ի հիմնարար վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ․ Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am