«Հրապարակը» գրում է․ Չնայած քաղաքական շրջանակներում արդեն խոսում են, որ, նախնական հաշվարկով, դեկտեմբերի 29-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ կանցկացվեն (կգործի ՏԻՄ օրենքի այն նորմը, որ եթե նիստ է գումարվում, եւ երկու անգամ քաղաքապետ չի ընտրվում, ավագանին լուծարվում է, ու 30 օր անց ընտրություն է նշանակվում), սակայն տեղի քաղաքական դաշտում, մասնավորապես` ընդդիմադիրների մոտ, դեռ ցաքուցրիվ վիճակ է։ Մասնակցելու նախնական մտադրությունների մասին են հայտնել Դոգի ղեկավարած ԴՕԿ-ը, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», ինչպես նաեւ՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Փոխարենը` ռադիկալ ընդդիմադիրները դեռ լռում են։ Մենք տեղեկացանք, որ մի քանի կուսակցությունների ներկայացուցիչները վերջին օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ են կոնսուլտացիաներ իրականացնում, նրան համոզում են առաջադրվել, սակայն պատգամավորը կատեգորիկ մերժում է։ Բանն այն է, որ իշխանությունն անակնկալի է բերել ընդդիմադիր դաշտին, եւ պոտենցիալ թեկնածուները կարծում են, որ ժամանակ չկա նորմալ պատրաստվելու, իսկ հապճեպ ընտրություններում հնարավոր չէ հաղթանակ տանել, ուստի մտավախություն կա, որ Գյումրիում ՔՊ-ն ուզում է կրկնել Երեւանի փորձը՝ կառավարում ստանձնել Արամ Զավենիչի եւ Դոգի հետ համագործակցությամբ։
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը