Ինչե՞ր է թաքցնում Տավուշի մարզպետը․ Սարգսյան
Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը տեղեկատվական հարցում է ուղարկել, այդ հարցման մեջ 5-րդ և 6-րդ հարցերը հետևալն են՝
5.2024թվականի անցած ժամանակահատվածում Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան քաղաքներում քանի՞ անգամ եք քաղաքացիների ընդունելություն կատարել, որ օրը՝ ո՞ր քաղաքում, ամեն ընդունելությանը քանի՞ քաղաքացի եք ընդունել։
6. Տավուշի մարզի պետական բժշկական հիմնարկներում ներկայումս բժշկի քանի՞ թափուր հաստիք կա, այդ բուժհիմնարկներում ընդհանուր առմամբ քանի՞ կենսաթոշակառու բժիշկ է ներկայումս աշխատում։
Տավուշի մարզպետարանից հարցմանս պատասխանել են․ «5-րդ և 6-րդ հարցերի վերաբերյալ Ձեզ նախկինում պատասխանվել է» :
Լրագրողը գրում է․ «Ակնհայտ սուտ պատասխան է, նախկինում այդ հարցերին մարզպետարանը չի պատասխանել։ Կարող եմ կռահել, թե ինչու մարզպետը 5-րդ հարցին չի պատասխանել։ Չի պատասխանել, որովհետև նա այս տարի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան քաղաքներում քաղաքացիների ընդունելություն ընդհանրապես չի կատարել։ Մարզի պետական բժշկական հիմնարկներում բժիշկների թափուր հաստիքների, կենսաթոշոկառու բժիշկների թվի մասին տեղեկատվությունը թաքցնելու իմաստը ո՞րն է։ Ինչե՞ր է թաքցնում Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը»։