Օկուպացված Արցախի՝ ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել․ ահազանգ

Monument Watch-ը ահազանգում է․

2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը: Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի ետնամասը պատված է մեծաքանակ գրություններով՝ հիմնականում հուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին և Հայաստանը ծաղրող գրառումներ (https://t.me/bez_tor/56684?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR020wZXNdTj9Ysb2LnMxXetEhX_ppf0ytX8plmsg7Wbr4Frymo-szD2O3w_aem_uzmJO9TurxtNvujCjmIz7Q): Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի շրջակա տարածքը վնասված է: Միևնույն ժամանակ նկատելի է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նոր թեզ է առաջ քաշում, որ թեպետ հուշարձանը կառուցված է խորհրդային տարիներին ադրբեջանական գումարներով, սակայն այն ‹‹դարձել է հայկական անջատողականության խորհրդանիշ››, ուստի պետք է ապամոնտաժվի:

Կարող ենք հավաստել, որ ադրբեջանական իշխանությունը չի արգելում Ստեփանակերտ այցելող իր բնակիչներին տարբեր գրություններով պատել հուշարձանը, ինչպես նաև կրկին խրախուսում է հուշարձանը քանդելուն ուղղված քննարկումները:

Մեր արձագանքը

‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի հետ կատարված վանդալիզմի և պղծման գործողություններն արգելված են Հաագայի 1954 թ. Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածով․ «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի, պղծման, ոչնչացման և հաշվեհարդարի գործողություններից» (Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict. The Hague, 14 May 1954, article 4)։

Եվրոպայի խորհրդի «Ճարտարապետական ժառանգության մասին» կոնվենցիան, որին 2010 թվականից անդամակցում է նաև Ադրբեջանը՝ պարտավորեցնում է պաշտպանել ու պահպանել աշխարհի ճարտարապետական ժառանգությունը (Full list - Treaty Office (coe.int)), իր 4-րդ հոդվածով կողմերից պահանջում է խուսափել ճարտարապետական ժառանգության արժեքներն աղավաղելուց կամ քանդելուց:

Հայկական հուշարձանների պղծումն արգելել է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայց և չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը, որն իր 19-րդ կետով դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը (https://oeil.secure.europarl.europa.eu/oeil/popups/ficheprocedure.do?lang=en&reference=2024/2580(RS))։

2024 թվականի հունվարի 17-ի Ֆրանսիայի սենատի բանաձևը նույնպես դատապարտել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը (https://westernarmeniatv.com/en/politics_wa/the-text-of-the-resolution-of-the-french-senate-on-artsakh/ )։

Իսկ 2024 թվականի փետրվարի 28-ին Եվրոպական խորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2023 թվականի հաշվետվությունը» իր 77-րդ կետով պահանջում է պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան (https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2024-0104_EN.html)։

Կիսվել

դիտվել է 356 անգամ
Լրահոս
Թրամփը Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի . Fox News Շփման գծում Վրաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել Ալիևի ձեռքերին հայերի արյունն է, այս ձեռքսեղմումը ամոթալի է. պահանջում եմ Միշելի հրաժարականը. Նիցայի քաղաքապետ Թրամփը չի փոխի ԱՄՆ-ի հիմնարար վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ․ Լավրով Հունաստանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ ՊՆ-ն հաստատեց՝ զոհ ունենք բանակում Մեկ անգամ տրանսպորտից օգտվելու գինը կդառնա 300 դրամ․ «Հայաքվե» #ՀԻՄԱ․ Թրամփի հրադադարը․ Ուկրաինացիները կտանեն ջախջախիչ պարտություն․․․ Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը հրթիռներով հարվածել է Կիևին Գրետա Թունբերգն այցելել է Ջերմուկ ՅՈւՆԵՍԿՕ-ի «մտահոգություններն»՝ Արցախի ժառանգության շարունակական ոչնչացումների մասին Զինծառայողին գտել են կախված վիճակում Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու․ civilnet.am Ուրուգվայը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին «Օրենքով գողի» զարմուհի ներկայացող ՔՊ-ականը կապ չունի լուսահոգի Բենոյի հետ Թուրքիան խզել է հարաբերությունները Իսրայելի հետ Ինչպես է սպանվել «Ֆազ»-ը․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Դու` ինձ` «Հարբեցող ծաղրածու», ես` քեզ` «հաճելի զրւցակից» ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Բնակարանային գողություն՝ Սիսիանում. 44 և 22 տարեկան տղամարդիկ խոստովանել են արարքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am