Բաքուն գրոհում է Երևանի կենսունակության արմատը. ինստիտուցիոնալ պատասխանի հրամայականը

Ինչպես և հնարավոր էր կանխատեսել Ադրբեջանում կայանալիք COP29 գագաթնաժողովի առնչությամբ, Բաքուն այդ հարթակն օգտագործելու է Հայաստանի հանդեպ ոչ միայն քաղաքական առավելապաշտության, այլ նաև տնտեսական գրոհի համար: Գագաթնաժողովի մեկնարկի իր ելույթում Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին՝ ռեգիոնալի շրջակա միջավայրը վտանգելու համար:

Թվում է, որ այստեղ չկա նոր բան, Բաքվի մեղադրանքները հնչում են շատ վաղուց: Այդ մտայնությունը, սակայն, կլինի վտանգավոր մոլորություն, որովհետև Ադրբեջանը ոչ թե կրկնում է մեղադրանքները, այլ դրանք փորձում «ինստիտուցիոնալացնել», ընդ որում, թե՛ միջազգային, այսպես ասած, պաշտոնական հարթակների, թե՛ ոչ պաշտոնական կառույցների միջոցով, նաև ներդնելով հսկայական փողեր այդպիսի նոր կառույցներ ձևավորելու համար:

Օրինակ, մի քանի ամիս առաջ Ադրբեջանը կես միլիարդ դոլար է ներդրել կլիմայի ռեգիոնալ պաշտպանության միջազգային հիմնադրամ ձևավորելու համար: Դժվար չէ կռահել, թե ինչն է լինելու այդ հիմնադրամի գործունեության հիմնական թիրախներից մեկը, եթե ոչ՝ գլխավորը: Դա լինելու է Հայաստանի տնտեսությունը:

Ադրբեջանը գործում է համակարգված, հետևողական, միջնաժամկետ ու երկարաժամկետ բավականին ընդգրկուն պլանավորմամբ, առաջնորդվելով՝ «կաթիլը քար է ծակում» հայտնի տրամաբանությամբ: Բաքուն գրեթե երեք տասնամյակ հենց այդ տրամաբանությամբ էր գործում Արցախի հարցում, քայլ առ քայլ, «կաթիլ առ կաթիլ» փորձելով ձևավորել այն «ծակը», որի միջով պետք է անցներ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որն այդպես էլ առ այսօր չի արժանացել միջազգային որևէ համարժեք ու համապարփակ գնահատականի:

Նույն տրամաբանությամբ Ադրբեջանը գործում է Հայաստանի տնտեսության հանդեպ, որպես իր ռազմավարության հաջորդ փուլ և, թերևս, գլխավոր թիրախ: Մեծ հաշվով, Արցախի դեմ ագրեսիան ու էթնիկ զտումն էլ Հայաստանի համար եղել են ոչ միայն ռազմաքաղաքական հարված: Արցախն ավելի քան երկու տասնամյակ եղել է հայաստանյան տնտեսության կարևոր, ընդ որում, բավականին բարեբեր, հավելյալ արժեքի ստեղծման տեսանկյունից կարևոր սեգմենտ: Արցախի կորուստը միլիարդավոր դոլարների վնաս է Հայաստանի տնտեսությանը, ընդ որում, անկախ այն բազմամիլիարդ կորստից, որ եղել է սպառազինության մասով:

Այժմ Ադրբեջանն անցել է անմիջականորեն Հայաստանի տնտեսական մյուս հզորությունների թիրախավորմանը: Հատկանշական է, որ նշանառության տակ են արդյունաբերական հսկաները՝ հանքարդյունաբերական ձեռնարկություններն ու էներգետիկ անկախության կարևորագույն կռվանը՝ հայկական ատոմակայանը:

Հաշվարկն այստեղ չի սահմանափակվում լոկ այդ հզորությունների կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելով, այդ հարցում հնարավորինս մեծ միջազգային ճնշում ձևաավորելու ջանքով:

Ադրբեջանի հաշվարկի մյուս կարևոր թիրախը Հայաստանի տնտեսական, ներդրումային իմիջն է, միջազգային ներդրողների շրջանում Հայաստանը գործունեության անհաստատ, անորոշ, անկանխատեսելի, անվստահելի միջավայր դարձնելը, այդպիսի ընկալում ձևավորելը:

Սա խնդիրների լոկ համառոտ շրջանակն է, որ «կաթիլը քար է ծակում» տրամաբանությամբ կրող է ստեղծել Ադրբեջանը Հայաստանի տնտեսության համար, դրա առանց այդ էլ բավականին սեղմված ու նվաղած արտադրական, արդյունաբերական ներուժի համար: Իսկ պետությունն ունի ինքնիշխան քաղաքականության բարձր ներուժ, եթե բարձր է այդ պետության տնտեսության արտադրական, արդյունաբերական կարողությունն ու արտաքին ներդրողների համար տնտեսական միջավայրի գրավչությունը:

Հայաստանն այստեղ ունի ահռելի անելիք: Տնտեսության դեմ իր գրոհը բազմամակարդակ ինստիտուցիոնալիզացիայի ենթարկող Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանից պահանջում է նույնքան ինստիտուցիոնալացված հակազդեցություն: Խոսքը բոլորովին պարզունակ տեղեկատվական պատերազմի, այսինքն՝ «լեզվակռվի» տրամաբանությամբ պրոպագանդիստական հակազդեցության մասին չէ: Ավելին, զուտ իր ֆինանսական կարողությունների շնորհիվ Ադրբեջանն այստեղ ունենալու է ավելի մեծ շանս, ինչի վրա էլ կատարում է խաղադրույք:

Հայաստանի ինստիտուցիոնալ հակազդեցությունը պետք է թերևս ենթադրի որոշակի ասիմետրիա: Այսինքն, Ադրբեջանի մտացածին մեղադրանքներին ընդհուպ գիտական մակարդակով հետևողական պատասխանից բացի, որոնք պետք է միջազգային դերակատարներին հղվեն ոչ թե ընդհանրական, այլ շատ կոնկրետ հասցեականությամբ, Հայաստանը, թերևս, պետք է ակտիվացնի և ծավալի ցանցային աշխատանք երկրի տնտեսական իմիջի արդիականացման ուղղությամբ, այդ թվում՝ նաև երկրի ներսում կառավարություն-բիզնես-հասարակություն ներուժի համադրման միջոցով:

Դա լոկ տնտեսական խնդիր չէ, այլ պաշտպանական, անվտանգային, որովհետև հարցի արժեքը երկրի պետական կենսունակության արմատն է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

168.am

դիտվել է 339 անգամ
Լրահոս
Թրամփը Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց կնշանակի . Fox News Շփման գծում Վրաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել Ալիևի ձեռքերին հայերի արյունն է, այս ձեռքսեղմումը ամոթալի է. պահանջում եմ Միշելի հրաժարականը. Նիցայի քաղաքապետ Թրամփը չի փոխի ԱՄՆ-ի հիմնարար վերաբերմունքն Ուկրաինայի նկատմամբ․ Լավրով Հունաստանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ ՊՆ-ն հաստատեց՝ զոհ ունենք բանակում Մեկ անգամ տրանսպորտից օգտվելու գինը կդառնա 300 դրամ․ «Հայաքվե» #ՀԻՄԱ․ Թրամփի հրադադարը․ Ուկրաինացիները կտանեն ջախջախիչ պարտություն․․․ Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը հրթիռներով հարվածել է Կիևին Գրետա Թունբերգն այցելել է Ջերմուկ ՅՈւՆԵՍԿՕ-ի «մտահոգություններն»՝ Արցախի ժառանգության շարունակական ոչնչացումների մասին Զինծառայողին գտել են կախված վիճակում Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու․ civilnet.am Ուրուգվայը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին «Օրենքով գողի» զարմուհի ներկայացող ՔՊ-ականը կապ չունի լուսահոգի Բենոյի հետ Թուրքիան խզել է հարաբերությունները Իսրայելի հետ Ինչպես է սպանվել «Ֆազ»-ը․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Դու` ինձ` «Հարբեցող ծաղրածու», ես` քեզ` «հաճելի զրւցակից» ՌԴ-ն դժգոհ էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից. ՌԴ ԱԳՆ Բնակարանային գողություն՝ Սիսիանում. 44 և 22 տարեկան տղամարդիկ խոստովանել են արարքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am