Հայաստանը COP-29-ին մասնակցության դուռը չի թակում

«Հրապարակը» գրում է․ Բաքվում կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը (COP-29) թեպետ երեկ արդեն մեկնարկել է, սակայն պաշտոնական Երեւանը համառորեն չի հստակեցնում՝ համաժողովին մասնակցելու վերջնական որոշում կա՞, թե՞ չկա։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, թե այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի եւ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։

«Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է ե՛ւ գնալ, ե՛ւ չգնալ: Դա կախված է ընթացիկ գործընթացներից»,- ասաց նա՝ շարունակելով․ «Կան մի շարք խնդիրներ, կարգավորման գործընթացի դինամիկայից է կախված, հստակ առանձին խնդիր չեմ կարող մատնանշել»։ Ապա հստակեցրեց, որ մասնակցության նախապայման խնդիրների թվում են խաղաղության պայմանագիրը եւ գերիների վերադարձի հարցը։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ էլ են հայտարարել, որ Հայաստանը պետք է մասնակցի այդ միջոցառմանը միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը համաձայնի Բաքվում պահվող գերիներին վերադարձնել կամ էլ առնվազն խաղաղության պայմանագիրը ստորագրի՝ չհամաձայնեցված կետերով։

Շաբաթներ առաջ ՔՊ փակ նիստի ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը կուսակիցներին փոխանցել էր կազանյան փակ հանդիպման ընթացքում իր եւ Ադրբեջանի նախագահի զրույցից որոշ մանրամասներ, երբ ինքն Ալիեւին խոստացել է անձամբ մասնակցել, եթե գերիներ վերադարձնեն: Բնական է, իրենք նկատի չունեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, այլ շարքային քաղաքացիների մասին են խոսում, որոնք արդեն 3-4 տարի Բաքվի բանտերում են, բայց նույնիսկ շարքային զինվորականներին վերադարձնելու հարցը չեն կարողանում լուծել։
Մեր աղբյուրների պնդմամբ՝ մինչ օրս էլ Երեւանը սպասում է Բաքվի պատասխանին, որ գոնե մեկ-երկու գերի վերադարձնեն: Ավելին, հայկական կողմի համար անակնկալ է եղել Ալիեւի նման վերաբերմունքը, քանի որ կասկած չեն ունեցել, որ նա իրենց մասնակցության դիմաց գոնե մի քանի գերի կվերադարձնի, որ աշխարհին ցույց տա իր «հումանիստական էությունը»։ Մինչդեռ միջոցառումը երեկ մեկնարկել է, սակայն այդ հարցով որեւէ նորություն չկա, եւ ՔՊ-ական իշխանությունն էլ չի կողմնորոշվում` ինչ անել։

Նշենք, որ միջոցառումը շարունակվելու է մինչեւ նոյեմբերի 24-ը, Վահան Կոստանյանի «զգուշավոր» պատասխանից էլ զգացվում էր՝ եթե Բաքուն գոնե կեսքայլ անի, Հայաստանի պարտվողական իշխանություններից ի պատասխան մեծ քայլ կստանա։ Հիշեցնենք․ ՄԱԿ-ի միջոցառումը Բաքվում անցկացնելու որոշումը 2023-ի դեկտեմբերին է կայացվել՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից եւ Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։ Որոշումն ընդունվեց պաշտոնական Երեւանի աջակցության շնորհիվ, որը հրաժարվեց իր հայտից` ի նպաստ Բաքվի․ այդ օրերին ազատ արձակված 32 հայ ռազմագերիների վերադարձը կապեցին Հայաստանի հրաժարման հետ, թեեւ մեծ թվով այլ գործոններ էլ էին ազդել այդ որոշման վրա։

Դրանից հետո Հայաստանն անընդհատ զիջել է Ադրբեջանին, սակայն ադրբեջանական հռետորաբանությունը, մեղմվելու փոխարեն, նկատելիորեն սրվել է, եւ նկրտումներն էլ ավելի ու ավելի ցինիկ են դարձել: Այժմ Բաքվից հայտարարում են՝ չեն ստորագրելու խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանը չի փոխել Սահմանադրությունը եւ հայ ժողովրդին բացատրել, որ Ղարաբաղը միշտ է եղել Ադրբեջանինը, ինչպես նաեւ չի ապառազմականացվել եւ չի հրաժարվել միջազգային ատյաններ ներկայացրած հայցերից։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանի խոսքով, թվում էր՝ Ադրբեջանը միջազգային խոշոր միջոցառումը պետք է օգտագործեր իր «խաղաղասիրական», «կառուցողական» դիրքորոշումները ներկայացնելու համար, սակայն ինչ-որ բան այն չէ: «Ալիեւը հատկապես վերջին շրջանում ակտիվ քննադատում է միջազգային այն դերակատարներին, երկրներին, որոնք ինչ-որ կերպ աջակցում կամ սատարող հայտարարություններ են հնչեցնում Հայաստանի մասին, դեռ չեմ խոսում Հայաստանի դեմ իջեցվող նախապայմանների ու սպառնալիքների մասին: Հայաստանյան իշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, ոչ միայն մեզ չեն մոտեցրել իրական խաղաղությանը, այլեւ հավելյալ խոցելիություն են ստեղծել Հայաստանի Հանրապետության համար»,- կարծում է նա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 12․ 11․ 24 թ համարում։

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am