ՀՀ-Շվեդիա ԱԳ նախարարները քննարկել են սահմանազատման շուրջ համաձայնությունը, խաղաղության պայմանագիրը

Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումն՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ օրակարգի հարստացման, համագործակցության խորացման հետագա հեռանկարները։ Ոլորտային համագործակցության խթանման նպատակով առանձնանշվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ուղղությունները:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Սա իմ երրորդ այցն է Շվեդիա, բայց առաջինը երկկողմ ձևաչափով։ Շնորհակալ եմ հյուրընկալության և արդյունավետ քննարկումների համար՝ միտված մեր երկու երկրների միջև տարբեր ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, ընդհանուր արժեքների ու հետաքրքրությունների վրա։ Համոզված եմ, որ համատեղ ակտիվ ջանքերով կարող ենք լավագույնս իրացնել թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ հետ մեր գործընկերության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, առևտրի, գործարար կապերի, մարդկանց միջև շփումների հետագա խթանման նպատակով։»

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա փուլին, արձանագրված ձեռքբերումներին և նոր հավակնոտ օրակարգի հետագա զարգացման հնարավորություններին:

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանման միջոցով։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանազատման գործընթացում արձանագրված համաձայնությունը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկին», որի կյանքի կոչումը, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով արդյունավետորեն կավելացնի տարածաշրջանային փոխկապակցվածությունը։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Այս ամենն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ. ողբերգություն է նման ղեկավար ունենալը․ Սուրեն Սուրենյանց Դեկտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհված բոլոր 38 մարդկանց մարմինները հայտնաբերվել են․ ՏԱՍՍ 1 զոհ, 2 վիրավոր․ Աջափնյակում բախվել են «KamAZ»-ն ու ՎԱԶ 2106»-ը «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 7-ժամյա աշխատանքային օրը ՀՀ տնտեսության անկման ֆոնին նախընտրական պոպուլիզմ է. փորձագետ #ՈՒՂԻՂ․ Նիկոլին ստիպում են վիդեոզանգ անել․ Նաիրա Զոհրաբյան (video) Սևանում բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Toyota Corolla»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել պարեկները Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ Երկու նորություն ձկնորսների համար. մեկը լավ, մյուսը վատ Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այդ ուղղությամբ Երևանի կատարած աշխատանքը Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով. նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց Բագրատ Սրբազանը հանդես կգա տարեվերջյան մամլո ասուլիսով Այս տարի Հայաստանում նախատեսվածից 200 մլրդ դրամ պակաս հարկ է հավաքվել․ Մղդեսյան «Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում Անցնող տարվա տնտեսական խութերը Սիրիայի քրդերը․ ԱՄՆ–Թուրքիա պայթյունավտանգ իրավիճակ (video) Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են» Փաշինյանը մտադիր է ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել․ ՏԱՍՍ Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է կամրջից նետվել Ինչո՞ւ չկալանավորեցիք Նիկոլ Փաշինյանին․ հարց՝ Արթուր Վանեցյանին ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am