Վալենսիայում բազմահազարանոց բողոքի ակցիայի ժամանակ 31 ոստիկան է տուժել
Վալենսիայում բողոքի ակցիայի ժամանակ բռնկված անկարգությունների հետևանքով տուժել է 31 ոստիկան, հայտնում է իսպանական EITB գործակալությունը։
Հաղորդվում է, որ ձերբակալվել է 4 անձ, որոնցից երկուսը հասարակական կարգը խախտելու, երկուսը՝ իրավապահների վրա հարձակում գործելու համար։