Որտեղ է Ալլա Պուգաչովան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովային նկատել են Կիպրոսում։ Երգչուհու ներկայիս գտնվելու վայրի մասին lenta.ru-ի փոխանցմամբ՝ պատմել է բլոգեր Վիկտորյա Զալեսկայան՝ համապատասխան տեսանյութ հրապարակելով իր Instagram-ում:
Աստղին հանդիպել են Լիմասոլում միայնակ զբոսանքի ժամանակ։ Կադրերում երեւում է, թե ինչպես է սեւ կիսատաբատով եւ սվիտերով աստղը քայլում քաղաքի առափնյա փողոցով։ «Ժողովուրդ, նոր այնպիսի բան է տեղի ունեցել։ Մենք պարզապես ցնցված ենք: Մենք նստած էինք, ուրեմն, ճանապարհում էինք արեգակին, մայրամուտ( ... ) Եվ տեսնում ենք, որ ․․ ես ուղղակի փշաքաղված եմ․․․ գալիս է Ալլա Բորիսովնա Պուգաչովան», - բացականչում է տեսանյութի հեղինակը:
Զալեսկայայի խոսքով՝ ինքը էստրադային արտիստուհուն պատահաբար է հանդիպել, երբ ամուսնու հետ ճաշում էր սրճարանում։ Ճանաչելով Պուգաչովային՝ նրանք վազել են նրան ողջունելու։ Ի պատասխան աստղը թվարկել է վայրեր, որոնք արժե տեսնել Լիմասոլում. Համատեղ լուսանկարի հարցում նա մերժել է զույգին, սակայն առաջարկել է նկարահանել նրանց երկուսով։ «Շատ ծեր, բայց ամբողջովին ձգված կեցվածքով։ Եվ Քրիստինան շատ նման է նրան», — խոստովանել է Զալեսկայան՝ մեկնաբանելով աստղային դստեր հետ նմանությունը։
Աղբյուր` Փաստինֆո