Մոսկվայում տեղի է ունեցել համահայկական աղոթք՝ Բաքվում ապօրինի պահվող գերիների վերադարձի համար
Մոսկվայի Տիրոջ Պայծառակերպության Մայր Տաճարում տեղի է ունեցել համահայկական աղոթք` ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների համար:
Աղոթքին մասնակցել են նաև Ռուսաստանի հայերի միության անդամները։
Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում նոյեմբերի 10-ին Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի համահայկական աղոթք:
Հայոց հայրապետի կոչով աղոթք կհնչի Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։