Հայաստանը դասական բուֆերային երկիր է և իշխանության քաղաքականության մարտահրավերն այդ դերից հրաժարվելն է. քաղաքագետ
Քաղաքական քարտեզի վրա երկրների հայտնվելը պատահական հանգամանքներով չեն պայմանորված, նրանք ունեն աշխարհաքաղաքական դեր, և երբ հրաժարվում են իրենց դերից, կարող են վերանալ քարտեզի երեսից,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Այդ դերերից մեկը բուֆերային երկիր լինելն է: Հայաստանը դասական բուֆերային երկիր է և գործող իշխանության քաղաքականության հիմնական մարտահրավերն այդ դերից հրաժարվելն է, որի հետևանքով Հայաստանը կորցնում է իր աշխարհաքաղաքական իմաստը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ:
Նման դերակատարում ունի Ուկրաինան, որի այսօրվա որղբերգության հիմնական պատճառն իր այդ դերից հրաժարումն է»: