Հոլանդիայի վարչապետը չեղարկել է Բաքու նախատեսված այցը
Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը չեղարկել է իր այցը Բաքու եւ չի մասնակցի ՄԱԿ-ի 29-րդ կլիմայի գագաթնաժողովին (COP29): Այդ մասին հայտնում է Dutch News պորտալը:
«Վարչապետ Դիկ Շոֆը չի մասնակցի հաջորդ շաբաթ Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին՝ Ամստերդամում տեղի ունեցած «լուրջ սոցիալական հետևանքների», բռնի գործողությունների պատճառով»,- ասվում է պորտալի կայքում։