Չի ավարտվելու նոյեմբերի 9-ը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել․ Տաթև Արցախ

2020 թվականի նոյեմբերի 9-ին խայտառակ կապիտուլյացիայի հետևանքով հանձնվեց Արցախի Հանրապետությունը, մինչ օրս Բաքվում կան հայ գերիներ:

Արցախցի ակտիվիստ, 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով 4 տարի առաջ տեղի ունեցածին, ասել է. «Ես նույնիսկ սարսափում եմ հիշել 2020 թվականի նոյեմբերի 9-ը: 4 տարի առաջ այս օրը հետևանքն էր 2018 թվականի ապրիլի: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում հայ ժողովուրդը 2018 թվականին իր երկրի անվտանգության բանալիները հանձնեց Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին: Հօգուտ թշնամի պետության՝ Հայաստանի կառավարումն անցել է այդ մարդու ձեռքը: Դեռ այդ ժամանակներից ամեն ինչ կանխատեսելի էր:

2020 թվականի նոյեմբերի 9-ը տեսնում ենք ամեն օր: Մեզ համար ամեն օր 2020 թվականի նոյեմբերի 9 է, այն երբեք չի ավարտվել: Նոյեմբերի 9-ով սկսվեց գործընթացների առավել ագրեսիվ փուլը, և Հայաստանում չի ավարտվելու նոյեմբերի 9-ը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցածը, Հայաստանից գյուղերի հանձնումը, սրանք այն բանի վկայությունն են, որ Հայաստանում ամեն օր նոյեմբերի 9 է: Եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին Շուշին, Հադրութը, Բերձորը, Աղդամը և մնացյալը հանձնվեցին, ապա հիմա արդեն Հայաստանն է հանձնվում:

Քանի մենք չենք ձերբազատվել Ադրբեջանի ներկայացուցիչներից, ոչինչ չի փոխվելու: Առանց պատերազմ ենք զիջում, ամեն օր զոհեր են լինում, Հայոց բանակի որակն այնքան է ընկել, որ զենքը ձեռքին տղերքին ազերիները գերի են վերցնում: Ասում էին՝ ստորագրում ենք, որ 25 հազար զինվորի կյանք փրկենք, քանի՞ զինվոր զոհվեց դրանից հետո, քանի՞ քաղաք հանձնվեց թուրքին….»,- նշել է նա:

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Մե՛կ է, դուք տեսնելու եք այս դիմադրությունը․․․ Արցախի դրոշն ամեն պահի նորից տեղադրելու ենք․ Նարե Սիմոնյան (video) «Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է գույքերի վերադարձ ԿԱՐԵՎՈՐ․․․ Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում․ Գոհար Մելոյան (video) Լսե՛ք այս «պո*նկաբարո» երևույթի մասին․ Արշակ Զաքարյանը խայտառակ պատմություն է պատմում (video) Կամո Ունանյանը նոր հաղթանակներ է գրանցել․ Լուսանկարներ Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիներն իրենց պահանջները վերածում են սպառնալիքի․ Աբրահամյան Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. հրապարակվեց դատարանի որոշումը Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացրել ամուսնու ձերբակալությունից (video) Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի (video) ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ Թանդիլյան Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի Իրանի խորհրդարանի նախագահը Ադրբեջանում է․ ինչ է սպասվում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ եղանակ է սպասվում Թուրքիան և Լեհաստանը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ» Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ» ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ» Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ» «Մայր Հայաստան»-ի 3 ավագանիները շարունակում են մնալ խմբակցությունում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am