Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական խախտումներն ու մանևրները․ 168.am

168.am-ը գրում է․

Հոկտեմբերի 31-ին 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նամակով առայժմ չի դիմել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

Նա մեզ գրավոր հայտնել է, որ նամակը կուղղվի դեկտեմբերի առաջին տասնօրյակին, մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի սկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հոկտեմբերին է նամակով դիմելու խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար:

Այսինքն, Քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ սեպտեմբերից պատրաստ է, սակայն Անդրանիկ Քոչարյանը քաղաքական բարենպաստ, հանդարտ, շահեկան պահի է սպասում ԱԺ նախագահին դռնփակ նիստ հրավիրելու նպատակով նամակ ուղարկելու համար:

168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ զեկույցը չի ուղարկվել նաև համապատասխան գերատեսչություններ, և երբ զեկույցը կուղարկվի, և կունենան նրանց կարծիքը, այդ ժամանակ էլ կորոշվի զեկույցի բաց կամ փակ լինելու հարցը: Այս պատասխանից կարելի է ենթադրել, որ, հնարավոր է՝ զեկույցի ներկայացման բաց մաս չլինի։

Ի դեպ, օրերս Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ 44-օրյային առնչվող տեղեկատվության բաց լինելն իրենց «փրկությունն» է՝ հիշեցնելով Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթը, որից հետո հարցաքննությունը շարունակվել է դռնփակ:

Սակայն Ալեն Սիմոնյանը մոռացել է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ հրապարակային հարցաքննությունից:

Փոխարենը՝ ԱԺ նախագահը լրագրողներին ասել է, որ եթե պատերազմի հետ կապված որևիցե ինֆորմացիա փակ է, պատճառը միջպետական հարաբերություններն են։

Նշենք, սակայն, որ դա միակ պատճառը չէ, որ իշխանությունները փակ են պահում պատերազմական տեղեկատվությունը, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմի ժամանակ, և՛ դրանից հետո գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ է հաղորդել, այդ թվում՝ միջպետական և դաշնակցային հարաբերություններին առնչվող:

Մասնավորապես, ընթացիկ տարվա ապրիլի 11-ին ԱԺ-ում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Եթե ՀԱՊԿ-ն ասում է՝ «չէ, ես չեմ գալիս ձեզ օգնելու», եթե պայմանագիրը չի աշխատում…, դուք գիտե՞ք, որ դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ–ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել, չեմ կարա ասեմ, բայց էդ պատմությունները բոլորը ֆիքսված են»:

168.am-ը ապրիլի 12-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ե՞րբ է կայացվել այդ որոշումը, ո՞ւմ կողմից, ի՞նչ պայմաններում, դա 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերի՞ն է եղել, թե՞ այլ ժամանակահատվածում, և ի՞նչ հիմնավորմամբ չի միացել համատեղ ՀՕՊ-ը:

Մեկ ամիս հետո՝ մայիսին, ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատասխան գրության մեջ նշել էր, որ «ներկայացված հարցադրումների վերաբերյալ տրված պաշտոնական պարզաբանումներից զատ հավելյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 258 անգամ
Լրահոս
«Փաշինյանը և նրա խմբակը գրոհում են Յոթ Վերք եկեղեցին»․ Լարված իրավիճակ Գյումրիում Պետք է ճանաչենք բոլոր այն մարդկանց, ովքեր հայի արժանապատվությունը պաշտպանելիս նահատակվել են Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել ավերիչ երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանին Գյումրու Յոթ վերք եկեղեցու զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ այսօր չեն ղողանջել․ Արտաշես սարկավագ «Յոթ Վերք» մեր եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացողին. Վարդան Ղուկասյան Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները. Ամենայն Հայոց Կաթողիկոս Հերթական վիճաբանությունը՝ Երևանում․ պարզվել է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը Իմ ապօրինի կալանավորված հոգևոր եղբայրներն այսօր պայքարում են Հայրենիքի ազատագրության համար․ Սրբազան Բաքվի «Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը» և հակահայկական քարոզչության գործիքը Ուկրաինայի դեսպանը և ռուս դիվանագետը հրավիրվել են Թուրքիայի ԱԳ նախարարություն Փաշինյանի այցին ընդառաջ ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Հնդկաստանի 11 քաղաքացիներ ծեծել են իրար Երևանում Ես մի վրիպում ունեցա. Վեհափառն առաջարկեց հնչեցնել Տերունական աղոթքը Մեր ուղերձներում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Պատիվ ունեմ փոխանցելու Վեհափառ Հայրապետի օրհնությունը ՀՅԴ 135-ամյակի առթիվ․ Նաթան Սրբազան Ֆայթոնչի ու պարեկ ծեծիր ու ներվի՞ր Նիկոլի համար մասսովկա հավաքելով Նազելի', այս կոչդ շեֆիդ ուղղի... Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր քաղաքացիներ դիմավորեցին ծափողջույններով ԵՄ-ն անիրատեսական կանոններ է մտցնում գրաքննությունից հրաժարվելու պատճառով ընկերություններին պատժելու համար. Պավել Դուրով Մեկ ամիս է՝ ես Հովհաննավանք չեմ գնում, եկեղեցին պետք է սրբագործվի. Տեր Սարգիս Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով. Գարեգին Բ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է եկեղեցին բարեփոխել, նախ պիտի սկսի իրենից, իր ընտանիքի անդամներից. Տեր Վրթանես քահանա Բաղալյան Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Հաջիևը Դոհայի ֆորումում հայտարարել է Հարավային Կովկասում «նոր ստատուս քվոյի» մասին․ Al Jazeera Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am