Նեթանյահուն սկսում է «Մեծ Հրեաստան» գործողությունը

Նեթանյահուն հայտարարել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկության մասին: Վարչապետի մամուլի ծառայության գրավոր հայտարարության մեջ ընդգծվում է, «մեր (Գալանտի հետ) միջեւ վստահությունը սասանվել է»: Ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում տեղափոխվել է արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը, իսկ նրա փոխարեն նշանակվել է Գեդեոն Սաարը՝ Նեթանյահուի նախկին մրցակիցը եւ այժմ նրա նոր դաշնակիցը:
Ստեղծված իրավիճակւմ արտաքին բնույթի սիմվոլիզմը շատ է։ Նախ, ԱՄՆ նախագահական ընտրությունների մեկնարկի օրը կառավարությունում կադրային փոփոխություններ կատարելու Նեթանյահուի որոշումը պատահական չի թվում: Գալանտի պաշտոննկությունը կարող էր իրականացվել ավելի վաղ կամ ավելի ուշ՝ ԱՄՆ ընտրությունների արդյունքների հայտնվելուց հետո: Նրա տարձայնությունները Նեթանյահուի հետ բաց ձեւով՝ վիճելի խնդիրների շաղ տալով, սկսվել էին դեռեւս 2023ի մարտին, երբ ռազմական գերատեսչության ղեկավարը քննադատեց նրա «դատական բարեփոխում՛ նախաձեռնությունը։ Բայց գլխավորն այն էր, որ Գալանտը շփումներ էր հաստատում ԱՄՆ-ի հետ՝ բարձրաձայն եւ լուռ՝ Գազայի եւ Լիբանանի իրավիճակի կարգավորման վերաբերյալ։ Նա կողմ էր Գազայի ներքին մասը պաղեստինյան իշխանություններին հանձնելուն եւ դեմ էր Լիբանանում ցամաքային ռազմական գործողությանը։

Երկրորդ, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին կոչ է արել միջազգային հանրությանը ազդեցություն գործել Իսրայելի վրա, որպեսզի վերջինս անհապաղ դադարեցնի կրակը եւ սկսի հետեւել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւին: Նա կրկին աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախաձենություններին, որոնք ուղղված են Իսրայելի եւ Լիբանանի միջեւ «երկշաբաթվա ընթացքում» ժամանակավոր հրադադարի հաստատմանը, ինչը կարող է վերջ դնել «Հըզբոլլահի» հետ բախումներին: Ավելի վաղ Նեթանյահուն աջակցել էր նման ծրագրին։

Երրորդ՝ բոլոր նախանշաններով տապալվում են բանակցությունները Կահիրեում։ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը անհամաձայնություն է հայտնել Եգիպտոսի դիրքորոշման հետ, որն աջակցում է Պաղեստինի կենտրոական խորհրդի կարգավիճակի վերանայմանը՝ որպես բանակցություններում Պաղեստինի ժողովրդի ներկայացուցիչ, հայտարարելով, որ «կզմակերպության վերակազմավորման մասին խոսակցություններն այս պահին հրատապ չեն եւ չպետք է արագացվեն Գազայի իրավիճակի հետ կապված այլ ուղղությունների հետ կապված»: Նշենք՝ նախորդ հանդիպումների ժամանակ հաջողվել էր զգալի չափով պայմանավորվել ժամանակավոր կոմիտեի կազմի եւ նրա անդամների անունների շուրջ, իսկ անդամների անունները հայտարարելուց հետո «ընդհանուր կոմիտեն» պետք է ծավալուն բանակցությունների դուրս գար Գազայի հատվածի կառավարման շուրջ:

Վերջապես, չորրորդ․ հենց հիմա ԱՄՆ - ն որոշել է Շվեյցարիայի միջոցով կրկին զգուշացնել Իրանին, որպեսզի նա, օգտվելով Իսրայելում ստեղծված իրավիճակից, հարձակում չձեռնարկի նրա վրա։

Դա կապված է տարածաշրջանում աշխարհաքղաքական դեկորացիայի փոփոխության հետ։ Այս համատեքստում Իսրայելի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում Սաարի նշանակումը լուրջ իմաստ է ստանում՝ կապված երկրի արտաքին քաղաքականության մեջ փոփոխվող վեկտորների հետ։ Նա իսրայելցի քաղաքական գործիչ է, ծնվել է Թել Ավիվում 1966 թ-ի դեկտեմբերի 9-ին: Նրա ծնողները Իսրայել են ներգաղթել 1965 թ-ին՝ Արգենտինայից։ «Գոլանի» բրիգադում որպես հետախուզության կրտսեր սպա ծառայելուց հետո քաղաքագիտություն է սովորել Թել Ավիվի համալսարանում, այնուհետեւ իրավագիտություն՝ նույն ուսումնական հաստտությունում։ 1995-1997-ին նշանակվել է գլխավոր դատախազի օգնական, իսկ 1997-1998-ին՝ գլխավոր դատախազի տեղակալ։ Նա նաեւ 1999, 2001-2002 թվականներին զբաղեցրել է Նեթանյահուի կաբինետի քարտուղարի պաշտոնը, 2003ին ընտրվել է Քնեսեթում, զբաղեցրել է «Լիկուդ» խոհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնը, ինչպես նաեւ ակտիվ լոբբիստ է եղել: 2023ի հոկտեմբերի 1-ին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո Սաարը դարձավ Իսրայելի 37րդ կառավարությունում առանց պորտֆելի նախարար։ Նա դեմ է երկու պետությունների ստեղծման որոշմանը, քանի որ «սխալ է համարում վերադառնալ պաղեստինյան պետության ստեղծման գաղափարին»: Իր հայտարարություններից մեկում նա պնդում էր․ «Հորդանան գետի եւ ծովի միջեւ այլ անկախ պետություն չի լինի», սիկ վերջերս կառավարության նիստում նա հայտարարեց՝ Իսրայելը պետք է Մերձավոր Արեւելքում պայքարը տեղափոխի «ներքին շրջագիծ»՝ աջակցելով անջատողական շարժումներին, մասնավորապես՝ քրդերի եւ դրուզների՝ իրենց պետականությունը ստեղծելու ձգտմանը: Այս կապակցությամբ իսրայելական Haaretz պարբերականը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, պնդում է՝ ԱՄՆ-ն «աշխատելու է Իսրայելի պաշտպանւթյան նոր ղեկավարի հետ, սակայն սերտ կապեր չի պահպանելու Սաարի հետ»:

Այսպիսով՝ Նեթանյահուի կառավարությունում կադրային «փոխատեղումները» ծրագրային բնույթ են կրում։ Իրադարձությունների նման ընթացք էին կանխատեսում լիբանանյան հայտնի Al-Akhbar լրատվական եւ ամերիկյան Newsweek պարբերականնեչն այն բանից հետո, երբ Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ցուցադրեց իր լիբանանյան քարտեզները՝ «մեծ Հրեաստանի» սահմանների նշումով: Նախագիծը նախատեսում է Լիբանանից «Հըզբոլլահի» դուրս մղում, ինչն արդեն տեղի է ունենում, եւ Լիբանանի նախագահի ընտրություն, «որը շիա աշխարհազորի դաշնակիցը չէ»: Newsweek-ի փոխանցմամբ՝ «Լիբանանում մեծ քաղաքականություն կվերադարձնեն մարոնիտներին, հնագույն քրիստոնեական էթնոկրոնական խմբին, որն արմատավորված է Լեւանտի փյունիկյան եւ հելլենիստական համայնքներում, նրանց հնարավորություն կտան Լեռնային Լիբանանի տարածաշրջանում փոքր, կառավարելի պետության հիմքերը դնել՝ ներառելով Բեկաայի հովիտը, Տրիպոլին եւ հարավային ափամերձ շրջանները, որպեսզի իրենց մեջ չներծծեն մահմեդական բնակչությանը»: Դա թույլ կտա արագ կամուրջներ կառուցել Եվրոպայի հետ, իսկ ապագայում, հնարավոր է, միանալ համադաշնությանը Իսրայելի հետ, որը կդառնա «մեծ Հրեաստան»։ Եթե Նեթանյահուի մոտ նման գործողություն ստացվի, նրան վիճակված է հատուկ տեղ զբաղեցնել Իսրայելի պատմության մեջ։ Հակառակ դեպքում անխուսափելի հրաժարականը եւ հնարավոր դատական հետապնդումը։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru-ի

Երկիր Օրաթերթ

դիտվել է 473 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Խոզը խանձեք, միսը ուղարկեք կանանց գաղութ․ Էդգար Ղազարյան (video) Նոր Օռլեանում մահաբեր հարձակում կատարած ահաբեկիչը միայնակ է գործել և նախ ցանկացել է սպանել իր ընտանիքին. ՀԴԲ Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կրակոցների հետքերով դիմակավորված ոստիկանական օպերացիա է անցկացվել 4-րդ գյուղում Սիրիայի նոր կառավարությունը պատրաստվում է իսլամիստական ​​կողմնակալությամբ փոփոխություններ մտցնել դպրոցական ծրագրում․ CNN Թեհրանից հաստատում են՝ Բաքուն բողոքի նոտա է հղել Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կան տուժածներ Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար ալ–Ասադին․ ԶԼՄ Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Արկադի Ղուկասյանի դուստրը Բաքվի բանտում պահվող հոր մասնակցությամբ ընտանեկան լուսանկար է հրապարակել Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք Իսկ մենք գործ ունենք անելու, բայց պահում ենք մեզ «ա դե ի՞նչ գործ ունենք» գծի մեջ. Ռուբեն Մխիթարյան Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցին Առաջիկայում մենք վճռական քայլեր կձեռնարկենք. Էրդողան Ալիևն իր ամանորյա ուղերձում հայտարարել է, թե «Հայաստանի սպառազինման լայնածավալ արշավը սպառնալիք է տարածաշրջանի համար» Մեր մեջ երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը․ հերոսի մոր ուղերձը` հայ զինվորին Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության անհեռատես քաղաքական կուրսը և ՌԴ-ից քաղեց առավելագույնը․ Տիգրան Աբրահամյան Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվեց. ինչպե՞ս պետք է վճարեք հանրային տրանսպորտից օգտվելիս «Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան». Սամվել Ֆարմանյան Մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի․ Բագրատ Սրբազան Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն Վիճաբանություն, դանակահարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ Հայաստանի զինվելու լայնածավալ արշավը տարածաշրջանի համար սպառնալիքի ևս մեկ աղբյուր է. Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am