«Ուղեղլվա․ մաս 8»․ Եթե չեմ վայելում ժողովրդի վստահությունը, խնդրում եմ ուղիղ ինձ տեղեկացրեք․ Փաշինյան

«Ուղեղլվա» շարքի ներքո, Yerevan.Today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի՝ «հեղափոխությունից» հետո ունեցած ելույթներից հատվածներ, որոնք պարունակում են խոստումներ հանրությանը, ոգևորիչ խոսքեր և որոնց, իրականում, խաբվել է քաղաքացին։

Ներկայացվող տեսանյութը 2018թ․ մայիսի 17-ի ուղիղ եթերից է։ Այդ օրերին Հանրապետությունում տեղի էին ունենում րը մեկ տասնյակից ավելի ակցիաներ, մարդիկ պահանջում էին իրենց խնդիրների լուծում՝ ոռոգման ջուր, կաթի գնի վերանայում և այլն։ Մայիսի 17-ին 14 բողոքի ակցիա տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր մտավ և փորձեց քաղաքացիներին համոզել դադարեցնել ակցիաները։

«Մենք Հայաստանում իրականացրել ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, և հիմա ժամանակն է այդ հեղափոխության նպատակներն իրագործելու և ՀՀ քաղաքացիներին զգացնել տալու, ապացուցելու, որ իրենք են իրականում տերը և իշխանությունը ՀՀ-ում․․․

Ուզում եմ արձանագրել, որ ՀՀ քաղաքացին հաղթել է, և նրա հաղթանակի առանցքային արդյունքը ոչ թե այն է, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, այլ այն է, որ ինքն է որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ․․․

Այն ժամանակներում, երբ մենք փակում էինք ճանապարհները և բողոքի ակցիաներ էինք իրականացնում, մենք դա անում էինք, որովհետև համոզված էինք, գիտեինք, որ ՀՀ-ում չկա իշխանություն, որն ի վիճակի է լսել քաղաքացիներին, ապրել քաղաքացիների հոգսերով, լուծել քաղաքացիների խնդիրները և առավել ջանք գործադրել դրա համար և պաշտպանել քաղաքացիների իրավունքները։ Հիմա, երբ Հայաստանում հաստատված է իշխանութունը, որը հենց ժողովրդի որոշմամբ և մանդատով և ժողովրդի խնդիրները լուծելու համար է հասել իշխանության կարգավիճակի, ճիշտն ասած առանձնապես հասկանալի չէ, որ մենք ամեն օր փակում ենք ճանապարհներ և իրականացնում ենք քաղաքացիաան անհնազանդության գործողություններ։ Իսկ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում։ Տրամաբանական խնդիր կա, որովհետև երբ մենք ակցիա ենք անում, անհնազանդություն ենք հայտնում ինչ-որ մեկին, էդ անհնազանդությունն ուղղված է իշխանութուններին, իսկ ՀՀ-ում հատատված է քաղաքացու իշխանություն։ Հետևաբար մենք բոլորս ո՞ւմ ենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ։ Սա, կարծում եմ առանձնապես ճիշտ մոտեցում չէ․․․

Մենք պետք է հստակ ցույց տանք, որ կառավարությունն ունի ժողովրդի վստահությունը, և ՀՀ քաղքացիները չունեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելու որևէ առիթ․․․

Մենք խնդիր ունենք Հանրապետությունում հաստատված սիրո, ուրախոթյան և համերաշխության մթնոլորտը չփչացնելու և դա շատ կարևոր հանգամանք է։

Մենք պետք է իշխանութուն-ժողովուրդ հակադրության ինստիտուտը փոխենք համագործակցության ինստիտուտով․․․

Էն հարցերը, որոնց լուծումը հնարավոր է, կլուծվեն․ էն հարցերը, որոնց լուծումը անհնար է, նույնպես կլուծվեն, որովհետև մենք ասել ենք, որ անհնարի սահմանը չենք ճանաչում․․․

Իսկ եթե Հայաստանում կա ժողովրդի վստահությունը չվայելող իշխանություն, ուրեմն էդ իշխանությունը պետք է գնա․․․

Եթե ես չեմ վայելում ժողովրդի վստահությունը, խնդրում եմ այդ մասին ուղիղ ինձ տեղեկացրեք․․․»։

 

դիտվել է 517 անգամ
Լրահոս
Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և… ի՞նչ իրավունքով. «Փաստ» Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության Բաքվի դատարանում շինծու դատավարություն է․ Կարեն Ավանեսյանը ցուցմունք է տվել Իրանը դեմ է «Զանգեզուրի միջանցքին»․ անվտանգության լուրջ ռիսկեր կան ԱԺ-ում 1 ամսում 2 անգամ պարգևատրում են ստացել «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը. Վելայաթի Մինչ Նիկոլ Չեմբերլեն Փաշինյանը շարունակում է պառակտել ժողովրդին, հարևան թշնամի երկրի նախագահն ասում է… . Արսեն Օհանյան «Թուրքիան Իսրայելի թշնամին է». Նյու Յորքում Թել Ավիվի գլխավոր հյուպատոս Ձերբակալվել է Լոս Անջելեսում սպանված Ռոբ Ռայների որդին «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցությունը 2026 թվականին կշարունակվի». «Русский дом» Ջուր հավաքեք․ 1 օր ջուր չի լինի Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Հայր Ռուբեն Նարեկ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման շտապած հոգևորականների մասին Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am