Տանը կրակ է արել, որ տաքանա․ նոր մանրամասներ՝ Ջրառատ գյուղի ողբերգական դեպքից
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ բնակավայրում տուն է այրվում։
Հրշեջները, մարելով կրակը, ներսում հայտնաբերել են 71-ամյա Անահիտ Ա.-ի ամբողջովին մոխրացած դին:
Oragir.News-ը զրուցեց Ջրառատ գյուղի վարչական ղեկավար Վանուշ Հայրապետյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց, որ 71-ամյա կինը միայնակ է ապրել։
«Տանը մենակ էր ապրում։ Հանգամանքները դեռ պատզում են։ Քննիչներն այս պահին դեպքի վայրում են։ Նախնական տվյալներով մեղավորությունը այդ կնոջն է եղել։ Տանը կրակ է արել, որ տաքանա, որովհետև տունը գազաֆիկացված չի եղել։
Քրոջ հարս ունի միայն, իր հետ կխոսենք, մենք էլ մեր միջոցներով կկազմակերպենք հուղարկավորությունը։ Վատ պայմաններում էր ապրում, բայց հարևանները ու քրոջ հարսը միշտ ուշադիր են եղել»,- եզրափակեց վարչական ղեկավարը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ բնակավայրում տուն է այրվում։
Ոստիկանությունը պարզում է սեփականատիրոջ ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/11/09/135447