Դեմոկրատները չկարողացան կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել․ Սուրեն Սարգսյան

Դեմոկրատները չկարողացան կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել. դա Հարիսի պարտության հիմնական պատճառներից մեկն էր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Հարիսի պարտության հիմնական պատճառներն ու նախընտրական սխալները.

2016թ. ընտրություններին մասնակցեց 137մլն ընտրող:
2020թ. ընտրություններին մասնակցեց 158մլն ընտրող:
2024թ. ընտրություններին մասնակցեց 144մլն ընտրող:

Ի դեպ, 2016 թվականից ԱՄՆ բնակչությունն աճել է 11 միլիոնով:

2020թ. Բայդենը հավաքեց 81մլն ձայն:
2020թ. Թրամփը հավաքեց 74մլն ձայն:
2024թ. Թրամփը հավաքեց 74մլն ձայն:
2024թ. Հարիսը հավաքեց 70մլն ձայն:

Էլեկտորալ այս ծավալի զանգվածի կորուստը կատաստրոֆա է ցանկացած կուսակցության համար: Իսկ Թրամփի էլեկտորալ ստաբիլությունը իհարկե աչք է շոյում:

Սխալ 1. Բայդենի առաջադրումը: Սա ամենից մեծ սխալն էր, որ դեմոկրատական կուսակցությունը թույլ տվեց: Բայդենն ակնհայտորեն չէր կարողանալու հաղթել Թրամփին՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, տարիքը և ֆիզիկապես գերհոգնած լինելը, հետևաբար նրա առաջադրումն ինքնին մարտավարական սխալ էր:

Սխալ 2. Ներքին ճնշումների միջոցով, ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ Բայդենին մրցապայքարից դուրս մղելը երկրորդ ամենամեծ սխալն էր, որ դեմոկրատները թույլ տվեցին: Այստեղ իրենք իրենց դրեցին անելանելի վիճակում: Բայդենով հաղթել չէին կարող, ինչպես ցույց տվեցին դեբատները, կայացած այլ թեկնածու էլ պարզապես չունեին:

Սխալ 3. Քամալա Հարիս: Դեմոկրատները բնականաբար չկարողացան կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել: Բայդենին շարքից հանելուց հետո նրանք չափազանց քիչ ժամանակ ունեին նոր թեկնածու գտնելու և նրան կայացնելու համար: Այս կարճ ժամանակահատվածը բավարար չէր ցածր վարկանիշով փոխնախագահին բարձր վարկանիշով թեկնածու կերտելու գործում:

Սխալ 4. Փոխնախագահի թեկնածու: Թիմ Ուոլցը նույնպես չկարողացավ միավորող ուժ հանդիսանալ և իր շուրջ այնքան էլեկտորատ հավաքել, որ օգտակար լիներ կուսակցությանն ու թեկնածու Հարիսին:
Սա իհարկե հիմնական, բայց ոչ ամբողջական սխալների ցանկն է: Այս ամենի արդյունքում դեմոկրատները կորցրեցին Սպիտակ Տունը, Սենատը, Պալատը, ինչպես նաև ընտրողների ձայների մեծամասնությունը»,- գրել է նա:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար «Տարին ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումը չավարտվեց, խաբեցին»․ Ոսկան Սարգսյան Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին. Հաքան Ֆիդան #ՈՒՂԻՂ․ Խոզը խանձեք, միսը ուղարկեք կանանց գաղութ․ Էդգար Ղազարյան (video) Նոր Օռլեանում մահաբեր հարձակում կատարած ահաբեկիչը միայնակ է գործել և նախ ցանկացել է սպանել իր ընտանիքին. ՀԴԲ Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կրակոցների հետքերով դիմակավորված ոստիկանական օպերացիա է անցկացվել 4-րդ գյուղում Սիրիայի նոր կառավարությունը պատրաստվում է իսլամիստական ​​կողմնակալությամբ փոփոխություններ մտցնել դպրոցական ծրագրում․ CNN Թեհրանից հաստատում են՝ Բաքուն բողոքի նոտա է հղել Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կան տուժածներ Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար ալ–Ասադին․ ԶԼՄ Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Արկադի Ղուկասյանի դուստրը Բաքվի բանտում պահվող հոր մասնակցությամբ ընտանեկան լուսանկար է հրապարակել Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք Իսկ մենք գործ ունենք անելու, բայց պահում ենք մեզ «ա դե ի՞նչ գործ ունենք» գծի մեջ. Ռուբեն Մխիթարյան Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցին Առաջիկայում մենք վճռական քայլեր կձեռնարկենք. Էրդողան Ալիևն իր ամանորյա ուղերձում հայտարարել է, թե «Հայաստանի սպառազինման լայնածավալ արշավը սպառնալիք է տարածաշրջանի համար» Մեր մեջ երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը․ հերոսի մոր ուղերձը` հայ զինվորին Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության անհեռատես քաղաքական կուրսը և ՌԴ-ից քաղեց առավելագույնը․ Տիգրան Աբրահամյան Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվեց. ինչպե՞ս պետք է վճարեք հանրային տրանսպորտից օգտվելիս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am