«Գիտե՞ս ինչքան լավ ենք կատարում մեր մարտական առաջադրանքները». պատերազմի ավարտին զոհվեց կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանը

2020թ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից, Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ, լայնամասշտաբ, պլանավորած հարձակում Արցախի Հանրապետության դեմ։ Հոկտեմբերի 14-ին Մեհրաբի զորամասի լավագույն մարտկոցը տեղափոխվեց Մեխակավան (Ջաբրաիլ)։ Մկրտչյան Հայկազը, հուլիսյան մարտերից դեռ չհագեցած, ավելի շատ ական էր կրում իր ականանետի մոտ, որպեսզի զգալի վնաս պատճառի հակառակորդին։ Մկրտչյան Հայկազի հաշվարկը 4 օրվա ընթացքում կատարել է մոտ 300 կրակոց, վերջում հասցնելով դրանց թիվը 1000-ի։ Մարկոտցը մասնակցել է Ջրականի, Ծակուռիի, Թաղավարտի, Դրախտիկի, Ազոխի, Վերին Թաղերի, Կարմիր Շուկայի համար տրվող մարտերին։ Հայկազը պատերազմի ընթացքում 1-ին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, բայց երազանքը մնաց անկատար….

44-օրյա պատերազմում այս օրը՝ պատերազմի ավարտին զոհվել է կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանը։ NEWS.am-ին Հայկազի քույրը՝ Արևիկը պատմում է եղբորից մնացած հուշերը։

«Սեպտեմբերին, երբ սկսվեց պատերազմը, արդարության ջատագովը, ժպտացող աչքերով Հայկազը Տավուշում ծառայության ժամանակ անհանգստացել է, որ իրենք Տավուշում են, իսկ մյուս տղաներն Արցախում են կռվում: Ասում էր՝ սիրտս պայթում է, տեղս չեմ գտնում, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռվեմ: Եթե մենք չկռվենք, թուրքը կմտի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Ղարաբաղ չգնանք, կռիվը չի վերջանա։ Անասելի երջանիկ է եղել, որ մարտի դաշտում է գտնվում, աչքերը փայլում էին, և մինչև վերջին օրը երանելի երջանկության մեջ է եղել: Ասում էր. «Գիտե՞ք, քանի թուրքի /մոտ 800 հոգու մասին էր խոսքը/ անուն է գրվել քարին իմ ձեռքով: Ես անմահ եմ, ուժեղ եմ, մի աչքո՞վ եք ինձ նայում»,- պատմում է Արևիկը։

Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։ 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Սկզբում ծառայել է Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել է Տավուշ՝ /Մեհրաբ/ զորամաս: Կրտեսեր սերժանտ էր: Ականանետային հաշվարկի հրամանատար: Համակարգչային խաղերից ստացած պատկերացումներն ու գիտելիքներն էլ օգտագործում էր մարտական պատրաստվածության ժամանակ, նշանակետի հեռավորության կողմնորոշիչներ էր ստանում: Սիրահարվել էր Տավուշի բնությանը:

Մինչև Հոկտեմբերի 29-ը մարտկոցը պարբերաբար զբաղեցրել է տարբեր կրակային դիրքեր, այդ ընթացքում Հայկազը իրեն դրսևորել է որպես խիզախ, սառնասիրտ, հայրենասեր և հայրենիքի համար կյանքը չխնայող քաջորդի։ Հոկտեմբերի 29-ին հերթական անգամ զբաղեցնելով կրակային դիրքի շրջան, արձակելով կրակոցներ հակառակորդի կենդանի ուժի և կրակային միջոցների ուղղությամբ՝ մարտկոցը զգալի վնասներ պատճառեց հակառակորդին: Հակառակորդն իր հերթին կիրառել էր բազմաթիվ հրետանային արկեր, որոնք դիպուկ չէին։ Նույն օրը, հակառակորդը կիրառեց Բայրակթար մարտկոցի դեմ, որի արդյունքոմ վիրավորվեց Հայկազ Մկրտչյանը։ Հայկազը ապրելու համար 12 օր շարունակ պայքարել է վերակենդանացման բաժանմունքում, և անմահացել նոյեմբերի 9-ին, հրադադարից մեկ ժամ առաջ։ Հայկազ Մկրտչյանը արժանացել է Մարտական Ծառայություն մեդալի։

«Հայկազը պատերազմում հաղթել է, քանի որ հաղթել է վախին, դժվարություններին, իսկ նահաջն իր համար անըդնունելի է եղել: Երբեք չէր հանդուրժում անրադարությունը և ամեն գնով պայքարում էր դրա դեմ: Շատ կատակասեր էր, բարի, փայլուն մտքով, սակայն միաժամանակ ուժեղ և հպարտ: Իր մաթեմատիկական բարձր ունակությունների, արագաշարժության և հաշվարներ կատարելու կարողության շնորհիվ իրենց մարտկոցը մեծ հաջողություններ է գրանցել: Հայկազը նաև նորամուծություններ էր մտցնում ռազմական տեխնիկայի կիրառման մեջ: Արցախից որ զանգում էր, էնքան հպարտ էր, որ այնտեղ է. ասում էր՝ գիտե՞ս ինչքան լավ ենք կատարում մեր մարտական առաջադրանքները: Հրամանատարի խոսքով, Հայկազը միշտ ասել է. եկեք ամեն ինչ արագ անենք, տղերքը կռվում են, իրենց մենակ չթողնենք։ Ինքը պատերազմ տեսավ ու երբեք չտրտնջաց, որովհետև կռվում էր հանուն Հայրենիքի»,- ասում է Հայկազի քույրը։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կան տուժածներ Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար ալ–Ասադին․ ԶԼՄ Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Արկադի Ղուկասյանի դուստրը Բաքվի բանտում պահվող հոր մասնակցությամբ ընտանեկան լուսանկար է հրապարակել Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք Իսկ մենք գործ ունենք անելու, բայց պահում ենք մեզ «ա դե ի՞նչ գործ ունենք» գծի մեջ. Ռուբեն Մխիթարյան Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցին Առաջիկայում մենք վճռական քայլեր կձեռնարկենք. Էրդողան Ալիևն իր ամանորյա ուղերձում հայտարարել է, թե «Հայաստանի սպառազինման լայնածավալ արշավը սպառնալիք է տարածաշրջանի համար» Մեր մեջ երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը․ հերոսի մոր ուղերձը` հայ զինվորին Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության անհեռատես քաղաքական կուրսը և ՌԴ-ից քաղեց առավելագույնը․ Տիգրան Աբրահամյան Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվեց. ինչպե՞ս պետք է վճարեք հանրային տրանսպորտից օգտվելիս «Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան». Սամվել Ֆարմանյան Մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի․ Բագրատ Սրբազան Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն Վիճաբանություն, դանակահարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ Հայաստանի զինվելու լայնածավալ արշավը տարածաշրջանի համար սպառնալիքի ևս մեկ աղբյուր է. Ալիև ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին Օրերը կտաքանան. Գագիկ Սուրենյան Հրաձգություն Չեռնոգորիայի ռեստորանում. առնվազն 10 մարդ է զոհվել, նրանց թվում՝ երեխաներ Ու մեզ պարտվել են տվել սրան. Գագիկ Համբարյան Աբովյան քաղաքում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am