Հայաստանում նախատեսվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից սնդիկի ներմուծումը և արտահանումը

Հայաստանում նախատեսվում է սահմանել նոր կարգավորումներ՝ ուղղված սնդիկի ներմուծման և արտահանման խստացված հսկողությանը, որի նպատակն է պաշտպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի վնասակար ազդեցությունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծերը հրապարակվել են e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Այս որոշման նախագծերը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ ի կատարումն «Սնդիկի մասին» օրենքի պահանջների և Հայաստանի կողմից վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի դրույթների։

Սնդիկի արտահանումն ու ներմուծումը կարգավորող նախագծերը ուղղված են սահմանափակել սնդիկ պարունակող ապրանքների շրջանառությունը և կանխել ապօրինի ներմուծումը, ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ մարդկանց առողջության և բնապահպանական համակարգի վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը ճանաչել է որպես հանրային առողջությանը վտանգավոր քիմիական նյութ՝ ընդգծելով դրա վնասակար ազդեցությունը նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, ինչպես նաև թոքերի, երիկամների և աչքերի վրա։

2020 թվականից սկսած՝ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան վավերացրած երկրները պարտավորվում են սահմանափակել սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումը և արտահանումը։ Հայաստանն այս ուղղությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ սնդիկի հավելիչներով արտադրանքի փուլային դուրսբերումը շրջանառությունից։

Նախագծով սահմանվում են սնդիկի ներմուծման և արտահանման հատուկ կարգեր՝ ներառելով պահանջներ՝ լիցենզիաների տրամադրման, բեռների անվտանգության փաստաթղթերի, ինչպես նաև վտանգավոր նյութերի փոխադրման վերահսկողության վերաբերյալ։

Նախագծով առաջարկվում է արգելել ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք սնդիկի ներմուծումը և արտահանումը, ինչը ևս կնպաստի սնդիկի ապօրինի շրջանառության նվազեցմանը։

Այս նախաձեռնությունը կնպաստի սնդիկ պարունակող արտադրանքների ներմուծման կրճատմանը և դրանց դուրսբերմանը շրջանառությունից, ինչպես նաև կանխարգելման միջոցների ներդրմանը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում նվազեցվեն սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման ռիսկերը։

 

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք Իսկ մենք գործ ունենք անելու, բայց պահում ենք մեզ «ա դե ի՞նչ գործ ունենք» գծի մեջ. Ռուբեն Մխիթարյան Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցին Առաջիկայում մենք վճռական քայլեր կձեռնարկենք. Էրդողան Ալիևն իր ամանորյա ուղերձում հայտարարել է, թե «Հայաստանի սպառազինման լայնածավալ արշավը սպառնալիք է տարածաշրջանի համար» Մեր մեջ երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը․ հերոսի մոր ուղերձը` հայ զինվորին Ադրբեջանն օգտագործեց ՀՀ իշխանության անհեռատես քաղաքական կուրսը և ՌԴ-ից քաղեց առավելագույնը․ Տիգրան Աբրահամյան Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվեց. ինչպե՞ս պետք է վճարեք հանրային տրանսպորտից օգտվելիս «Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան». Սամվել Ֆարմանյան Մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի․ Բագրատ Սրբազան Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն Վիճաբանություն, դանակահարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ Հայաստանի զինվելու լայնածավալ արշավը տարածաշրջանի համար սպառնալիքի ևս մեկ աղբյուր է. Ալիև ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին Օրերը կտաքանան. Գագիկ Սուրենյան Հրաձգություն Չեռնոգորիայի ռեստորանում. առնվազն 10 մարդ է զոհվել, նրանց թվում՝ երեխաներ Ու մեզ պարտվել են տվել սրան. Գագիկ Համբարյան Աբովյան քաղաքում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման․ Արա Պողոսյան Դադարեցվել է ՌԴ-ից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումը. «Գազպրոմ» Ի՞նչ է կանխատեսել Վանգան 2025-ի համար Երևանում գիշերն այրվել է «Kia Forte»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 3-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հունվարի 3-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am