Բաքուն գաղտնազերծել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը. «Ազատություն»

«Ազատություն»-ը գրում է.

Բաքվից խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է դրանց իսկությունը։ Դրանցից երկուսը, ըստ Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած այս փորձագետի պնդումներին, հայտարարեց. - «Քանի որ այս պահին բանակցություններն ընթանում են, ես ճիշտ չեմ համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները, բայց այո, ինչպես նշեցի, կան չհամաձայնեցված կետեր, և սրանց շուրջ պիտի շարունակվեն քննարկումները»։

«Ազատության» հարցին՝ Հայաստանի համար ընդունելի՞ է պայմանագրի կնքման դեպքում ԵՄ դիտորդների դուրս բերումը, փոխարտգործնախարարը պատասխանեց. - «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը, քանի դեռ մենք ունենք չդելիմիտացված սահման Ադրբեջանի Հանրապետության հետ, քանի դեռ առկա են խնդիրներ, գտնում է, որ Եվրամիության դիտորդների ներգրավումը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կարևոր անվտանգային ու կայունության նշանակություն ունի»:

Անդրադառնալով դիվանագիտական վեճերի հետ կապված հարցին՝ նա արձագանքեց. - «Ընդհանուր գործընթացի ու ընդհանուր տրամաբանության մեջ պիտի նայել: Հայաստանի Հանրապետության համար կան նաև այս համաձայնագրից դուրս շատ կարևոր հարցեր, այդ թվում՝ հումանիտար հարցեր, որոնք հասցեագրման կարիք ունեն»:

Ըստ Շաֆիևի՝ չհամաձայնեցված երրորդ կետն էլ վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։ Փոխարտգործնախարար Կոստանյանը, մինչդեռ, վստահեցրեց նման կետ բանակցվող փաստաթղթում չկա։

«Հայաստանն Ադրբեջանի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին»,- հայտարարեց Կոստանյանը։

Երկու օր առաջ Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի 11-րդ խմբագրումը, դրան ծանոթանալուց հետո էլ Արտգործնախարարության պաշտոնյան հայտարարեց՝ մեկ-երկու հարց շարունակում է չհամաձայնեցված մնալ։ «Կողմերը չունեն ընդհանուր դիրքորոշում տվյալ հարցերի շուրջ, և բնականաբար քննարկումները պաշտոնական Բաքվի հետ շարունակվելու են», - նշեց Կոստանյանը:

Ադրբեջանի կառավարության հետ սերտ կապերով հայտնի փորձագետը նույն գրառման մեջ առաջ է քաշել նաև Հայաստանի ապառազմականացման հարցը: Հայաստանից երկու անգամ մեծ ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանից պաշտոնյաներն են նաև ժամանակ առ ժամանակ խոսում «Հայաստանի զինված ուժերի նկատմամբ սահմանափակում կիրառելու մասին»: Սեպտեմբերին, օրինակ, Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էր նման կարծիք հայտնել։

Արդյոք Բաքուն խաղաղության պայմանագրում ներկայացրել է նման պահանջ, և եթե այդպիսի հարց դրվի, ինչպե՞ս կարձագանքի Երևանը. Հայաստանի փոխարտգործնախարարը պնդեց, թե նման կետ համաձայնագրում չկա՝ միևնույն ժամանակ հավելելով. - «Մենք էլ բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը զարգացնում է իր պաշտպանողական կարողությունները, և սա միջազգային իրավունքի նորմերին ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, ՀՀ-ն հարձակողական գործողություններ իրականացնելու որևէ ծրագիր չունի կապված իր որևէ հարևանի հետ»։

Չնայած Բաքվից հնչող պահանջներին՝ Երևանը պատրաստ է ակտիվացնել նաև դեմ առ դեմ բանակցությունները, բայց այս պահին այդպիսի պայմանավորվածություն, ըստ Կոստանյանի, չկա: Ընդ որում՝ հանդիպման հնարավորություն կարող էր լինել Բուդապեշտում այսօր անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, բայց Արդբեջանի նախագահը դրան չի էլ մասնակցում:

Այդուհանդերձ, Երևանից, ըստ փոխնախարարի, պատրաստ են սեղմ ժամկետում պատասխանել խաղաղության պայմանագրի Բաքվի առաջարկներին: Իսկ ինչո՞ւ Երևանը չպնդեց համաձայնեցված կետերով համաձայնագիր ստորագրելու իր գաղափարը, Վահան Կոստանյանն ընդգծեց. - «Մենք շարունակում ենք ընդհանուր բանակցային գործընթաց, որովհետև հետաքրքրված ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրմանը»։

Խաղաղության պայմանագրի բանակցություններին զուգահեռ ակտիվ են քննարկումները նաև տրանսպորտային հաղորդակցությունների բացման շուրջ: Այս հարցն օրերս քննարկել էին նաև սահմանազատման հանձնաժողովների համանախագները։ Հնարավո՞ր է մի երկկողմ հանձնաժողով էլ ապաշրջափակման համար ստեղծվի, Կոստանյանն ասաց՝ վաղ է այդ մասին խոսել։

դիտվել է 814 անգամ
Լրահոս
Աննայի ու Փաշինյանի դեմքին բղավեցի ինչ պետք էր, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականը հեռացրեց աշխատանքից․․․ Հակոբ Բերբերյան (video) Ինչե՞ր է թաքցնում Տավուշի մարզպետը․ Սարգսյան Սյունիքում բեռնատարներ են արգելափակվել ձյան շերտի մեջ Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» ԶՀՀ-ի առաջին մարտկոցը. The New Indian Express Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը Դռնփակ ռեժիմով կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը Իսպանիայում նորից տագնապի ազդանշաններ են տրվել. սպասվում են ժամում 40 լիտր ինտենսիվությամբ տեղումներ Օկուպացված Արցախի՝ ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել․ ահազանգ Դատարանն այսօր վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը Այսօր «դուխովների» խորհրդարանում տեղի ունեցավ հերթական վասալային ակտը, կոլաբորացիոնիստների ծիսակարգը. Զոհրաբյան Տրանսպորտի գինը չի կարող լինել ավելին, քան 100 դրամը, քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ թանկանցման մասին․ Թևանյան Բաքուն գրոհում է Երևանի կենսունակության արմատը. ինստիտուցիոնալ պատասխանի հրամայականը Քայլիստ Կարենի "բիզիմդիրացման" օպերացիան թափ է առնում... Ժողջան, լա՞վ ես... Սրբուհի Գալյանի թավշյա ձեռքբերումները. նորանշանակ նախարարը տարին սկսել է 3 անշարժ գույքով, ավարտել՝ 5-ով. 168.am Այս գիշեր փակ կլինի Նորագավիթում բախվել են թիվ 51 երթուղու ավտոբուսը, «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը Ահա սա էին ասում 2018–ին ձեզ, սա էր միակ հաղորդագրությունը ձեզ, հարգելի քաղաքացիներ Շոկի մեջ եմ. Այսպես կարող էր լինել Միլի մեջլիսում. Արմեն Ռուստամյան 35-ամյա տղամարդը ծեծել է հղի կնոջը, ապա՝ դանակն ուղղել փորին Իջեք փողոց տեսեք, որովհետև փողոցից եք եկել. Թադևոս Ավետիսյան Հերթական քցոցին ա․ Իբր իրական բրենդի անունից նվեր են առաջարկում Աթաթուրքի մահվան օրը հարձակվել են նրա արձանների վրա ու անարգել դրանք
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Նոյեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 12-ին՝ երեքշաբթիб ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am