Շոլցը չեղարկել է իր այցը Բաքու

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի մասնակցի Բաքվում շուտով անցկացվելիք COP29 կլիմայական գագաթնաժողովին, քանի որ տանը պայքարում է քաղաքական ճգնաժամի հետ, ինչը խորացնում է այս տարվա բանակցություններում եվրոպական առաջնորդության վակուումը, գրում է Bloomberg-ը։

Շոլցը հաջորդ շաբաթ պետք է մասնակցեր Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով առաջնորդների գագաթնաժողովի բանակցությունների մեկնարկին:

Բայց նա չեղարկել է այդ ծրագիրը՝ օգնելու համար հաղթահարել արտահերթ ընտրությունների իր կոչի հետևանքները, գրում է գործակալությունը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ աղբյուրին:
Գերմանական Bild պարբերականն ավելի վաղ, հղում անելով Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի աշխատակազմի ղեկավար Վոլֆգանգ Շմիդտին, հայտնել էր, որ Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարանի) արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ 2025 թվականի մարտի 9-ին։

Ավելի վաղ Շոլցը հայտարարել էր, որ 2025 թվականի սկզբին ինքը Բունդեսթագում բարձրացնելու է կառավարությանը վստահության քվեի հարցը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև 2025 թվականի մարտի վերջ։

Հեղինակավոր Der Spiegel հանդեսը չորեքշաբթի վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին։ Նոյեմբերի 6-ի երեկոյան տեղի է ունեցել կոալիցիոն հանձնաժողովի նիստ, որտեղ գործընկերները փորձել են լուծում գտնել երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու շուրջ վեճին։ Պառակտման պատճառը բյուջետային, ֆինանսական և տնտեսական քաղաքականության տարաձայնություններն են: Ավելի ուշ ինքը՝ կանցլերը, հանդես գալով հատուկ հայտարարությամբ, նշել է, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին առաջարկել է աշխատանքից հեռացնել Լինդներին։

Այս առնչությամբ Բունդեսթագի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության (FDP)խմբակցության ղեկավար Քրիստիան Դյուերը հայտարարել է, որ Գերմանիայի Ազատ դեմոկրատական ​​կուսակցության նախարարներն ամբողջությամբ դուրս են գալիս իշխող կոալիցիայից։ Գերմանիայի կառավարությունում FDP-ի ներկայացուցիչները զբաղեցրել են չորս պորտֆել՝ ֆինանսների, արդարադատության, հետազոտությունների և կրթության, ինչպես նաև տրանսպորտի նախարարների պաշտոնները։

Ինչ վերաբերում է Բաքվի COP 29-ին չմասնակցելուն, ավելի վաղ հայտնբի էր դարձել, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեն մեկնի Ադրբեջանում անցկացվելիք կլիմայի գագաթնաժողովին։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Խորհրդային Հայաստանում գրանցված է եղել ոչ թե 300 հազար, այլ 89 հազար ադրբեջանցի. Նարինե Կիրակոսյան Ու սրանք ուզում են Հայաստանն առաջնորդել դեպի Արևմուտք․ Արա Պողոսյան Լևոն Տեր-Պերոսյանը խաղ է անում Նիկոլ Փաշինյանի երազած պանդորայի արկղի հետ․ Հովհաննես Իշխանյան Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Քուչակում բախվել են «Opel Vectra»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր Աննա Հակոբյանը և 27 տարի նրա  հետ ապրող տղամարդը շատ լավ հասկանում են, որ նրանց հետ շփվող մարդը դառնում է изгой Կենտրոնի թաղապետի առանձնատանը 50-ից ավելի մարդ կա գրանցված Եթե ՀՀ-ն հրապարակի արցախյան կարգավորման ընթացքում արված առաջարկները, կհայտնվի շատ անլուրջ վիճակում Մերօրյա Երևանում ոչ միայն «սեփականաշնորհված մայթի» վրա շինթույլտվություն են տալիս, այլև ժողովրդի առաջ ճաղավանդակներ են շարում Քաղաքացիները շոկի և շփոթմունքի մեջ են Նիկոլի բերած թանկացումներից․ հարցում (video) Напряжённый разговор между Лукашенко и Пашиняном: нам не нужно рассказывать сказки по телевизору (video) Խաղաղության փաստաթուղթ չի լինի՝ ուղղակի ծաղր է այս վիճակում խոսել խաղաղությունից. Արտակ Բեգլարյան (video) Նիկո՛լ, դուրս արի երևակայությունիցդ, դու Ալիևի համար «հարբած ծաղրածու» ես․ Հայկ Մամիջանյան (video) Հայ կամավորները օգնում են վերացնել են Սև ծովում տեղի ունեցած վթարի հետևանքները: Армянские волонтёры среди добровольцев «Евразии», которые устраняют последствия аварии в Чёрном море Բռնաբարողը ոնց որ «Կամասուտրա» նվիրի զոհին․ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելը նույն բանն է (video) Փաշինյանը ամեն ինչ արեց, որ գերիների հարցը չբարձրացվի COP-29ին (video) Նիկոլը ջղաձգումների մեջ է․ իր վերջին շունչն է քաշում․ Աննա Մկրտչյան (video) Ալիևը հերթական կուտն է տալիս հայերին գերիների հարցում․ Արտակ Բեգլարյան (video) Խաղաղության փաստաթուղթ չի լինի՝ ուղղակի ծաղր է այս վիճակում խոսել խաղաղությունից. Արտակ Բեգլարյան (video) Նիկո՛լ, դու չպետք է բանավիճես, պիտի տիկ–տոկ բաթլներ անես․ Մամիջանյան (video) Ռուբեն Վարդանյանը սարսափելի վիճակում է․ Ալիևը նրա նկատմամբ ընդգծված ագրեսիա ունի (video) Փաշինյանը սպասում է Ալիևի «ավտոգրաֆը» ստանա, հետո գնա արտահերթ ընտրությունների․ Հայկ Մամիջանյան (video) Նիկո՛լ, քո սուտը և շանտաժը ԵԱՏՄ–ն այլևս շատ տեղ չեն դնում (video) Ես դիմում եմ Սրբազանին՝ անկեղծ ամենինչ ասեք․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am