Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, վիճակը գնահատվում է ծանր

Գլխավոր Էջ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, վիճակը գնահատվում է ծանր․ Shamshyan
Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, վիճակը գնահատվում է ծանր․ Shamshyan
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ7 Նոյեմբեր 2024 | 21:54
Սյունիքում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը, վիճակը գնահատվում է ծանր․ Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակիչ 63-ամյա Ալյոշա Մ․-ն է։

Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ալյոշա Մ․-ն և վերջինիս վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Արման Մ․-ն հոկտեմբերի 30-ին ժամը 13։00-ին, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Ֆուդ կորտ» սննդի կետում վիճաբանել են Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Փ․-ի հետ, որից հետո վերջինս Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Դավիթ Մ․-ի և 29-ամյա Արթուր Ա․-ի հետ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում գործող «Մարիլա» ՍՊ ընկերության դիմաց Ալյոշա Մ․-ին դուրս են կանչել ընկերության մուտքի ուղեփակոցի մոտ, ընկերության աշխատակիցների ներկայությամբ վիճաբանել են նրա հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, որի ընթացքում Անդրանիկ Փ․-ն մի քանի անգամ հարվածել է Ալյոշա Մ․-ին, իսկ Դավիթ Մ․-ի կողմից Ալյոշա Մ․-ին հարվածելու արդյունքում վերջինս ընկել է գետնին և գլխով հարվածել քարին:

Արդեն նոյեմբերի 1-ի առավոտյան ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից Անդրանիկ Փ․-ն և Դավիթ Մ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել են ոստիկանություն:

Ըստ բժշկի՝ Ալյոշա Մ-ն ունի գանգոսկրի կոտրվածք և վիճակը գնահատվում է ծանր:

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը #ՈՒՂԻՂ․ «ՔՊ-ի այլասերված ոհմակը վերջին ամիսներն է ապրում»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Վախկոտնե՛ր, ուշադիր լսե՛ք․ սա սադրանք չէ, ինչպես դուք եք ասում․ Աննա Գրիգորյան (video) Սահմանապահ Վարդենիսն ու շրջակա գյուղերը դատարկվում են․ վտանգը մոտենում է մայրաքաղաք (video) Այսօր ինքնասպան եղած անձը 4 օր առաջ էր կալանավորվել «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ նախաքննության ավարտ «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է տղամարդու դի. մեծ թվով դատապարտյալներ հայտարարել են հացադուլ Ի՞նչ խաղաղություն․ ԳՇ քարտեզներով թշնամին գիտե՞ք՝ ուր է մտել․ Տիրան Խաչատրյան (video) Իսրայելը գիշերը թիրախավորել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանիի գտնվելու վայրը Լարիջանին իր մահվան մասին լուրերի ֆոնին հրապարակել է ցավակցագիր Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում Արևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ փետրվարի 28-ին ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից Սպանվել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանին և «Բասիջ»-ի հրամանատար Սուլեյմանին Սպիտակ տունը ռազմական գործողությունը Իրանում սկսել է առանց հետևանքները հաշվի առնելու Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՔԿ-ի և Հանրային հեռուստաընկերության Բժիշկները պայքարում են խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան փոքրիկի կյանքի համար Ինչպես են համախոհներն ընդունում Ռոբերտ Քոչարյանին (video) Է հետո՞ ինչ, որ Արցախը կորցրեցինք Փաշինյանի օրոք․ Զարեհ Սինանյանի խայտառակ խոսքը (video) Ալիևն ասել է՝ Նիկոլն ի՞նչ «շուն է», օդային տարածքը գրավել եմ․ Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ժաննա Անդրեասյանը սրտնեղեց ու գնաց․ Ինչպե՞ս եք Փաշինյանի հրահանգը փոխանցել Գզոյանին. հարց՝ նախարարին (video) Նիկո՛լ, Սյունիքը «թքե՛ց» քո վրա․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց (video) Իրանական հրթիռները վայրէջք են կատարել Նեթանյահուի գրասենյակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am