«Վստրեչի» կամրջի տակ գտնվող տնակում հրդեհ է եղել, վիրավnր կա
Երեկ՝ նոյեմբերի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջի տակ հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի րոպե անց նմանատիպ ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։
Օպերատիվորեն ժամանում են ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Հրդեհ է բռնկվել կամրջի տակ գտնվող փայտե տնակում, իսկ հրդեհի հետևանքով մի քաղաքացի ձեռքի հատվածում տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա պարեկների, փրկարարների օգնությամբ նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որից հետո նրան տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։