44-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի շենքը

Գյումրու տնակներից մեկում բնակվող 44-ամյա Ա․ Գ․-ն երկու օր շարունակ զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն՝ սպառնալով զենք ճարել ու պայթեցնել ոստիկանության Մուշ բաժնի շենքը, եթե աշխատակիցները իր զանգերին չպատասխանեն ու իր իր երեխաներին տեսակցելու համար միջոցներ չձեռնարկեն, տեղեկացնում է aravot.am-ը։

Ոստիկանության աշխատակիցները նոյեմբերի 1-ին այցելել են Ա․Գ․-ին, ով հայտնել է, թե գտնվել է վրդովված և նյարդայնացած վիճակում, քանի որ Մուշի բաժնի աշխատակիցները որևէ միջոց չեն ձեռնարկում իր երեխաներին տեսակցելու համար, և եթե ցանկություն ունենա ոստիկանության բաժինը պայթեցնելու, ապա զինամթերք կգնի այն իրականացնելու համար։

Նա նաև դժգոհել է, թե զանգահարում է ոստիկանության Մուշ բաժին, միտումնավոր չեն պատասխանում իր զանգերին կամ այնպես են անում, իբրև չեն լսում իր ձայնը, «ալո» են անում ու կախում։ Քաղաքացին հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին ևս զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն՝ այս անգամ ևս նախազգուշացելով, որ եթե ոստիկանության Մուշ բաժինն իր պարտականությունները չկատարի, ինքը կգնա շենքը կպայթեցնի, ինքնաձիգով ինչ-որ բան կանի:

Ոստիկանները դարձյալ այցելել են նրան, ով հայտնել է, թե մի շաբաթ է՝ ահազանգեր է կատարում, սակայն ոստիկանությունն իր պարտականությունները չի կատարում, դրա համար էլ ահազանգում նման կերպ է արտահայտվել և հավելել, որ զենք-զինամթերք չունի, բայց ցանկության դեպքում կարող է ձեռք բերել և պայթեցնել Մուշի բաժինը:

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Այս օրը խորհրդանշում է, որ մենք կարողանում ենք միավորվել․ Արման Թաթոյան Շինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորի դուռը, 7-8 մետրից վայր է ընկել Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք․ Տ. Սերոբ քահանայ Ազարեան «Մտել ենք, երգչախմբի հատված գնացել». ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում Եկեղեցու դեմ արշավին ներգրավված կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ տարածքում ապագայում պետք է արգելվի Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել Տեր Սիոն Սրբազան, ճի՞շտ է, որ բուժվում էիք Գերմանիայում՝ Վեհափառի հոգածության ներքո Երևանի փողոցներում ջրհեղեղներ, խցանումներ են Մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Եթե Փաշինյանը վերընտրվի կամ իշխանության չգան քաղաքական ռեալիզմ դավանող ուժեր, ապա լինելու է պատերազմ 7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է Իսկ Նեռը գահավիժելու է այնպես արագ և անսպասելի, ինչպես ժամանակին բարձրացավ ոչնչից Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am