Թրամփը կարող է ներում շնորհել ինքն իրեն
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Դոնալդ Թրամփը կարող է ներում շնորհել ինքն իրեն, ինչը թույլ կտա խուսափել պատժից իր դեմ հարուցված քրեական գործերով։ Այս մասին հայտնում է Business Insider-ը (BI)։
Թրամփն այժմ մեղադրյալ է ԱՄՆ-ում չորս քրեական դատավարություններում։
Հրատարակության տվյալներով՝ հանրապետականը կկարողանա իրեն ազատել դաշնային մեղադրանքներից՝ ներման մասին նախագահի հրամանագիր հրապարակելով։