Նիկոլը շարունակում է մնալ ՀՀ միակ ղեկավարը ում չի հաջողվել հանդիպել ԱՄՆ որևէ նախագահի հետ

Ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«նիկոլը շնորհավորել է Թրամփի ընտրությունը և մաղթել, որ նրա նախագահության ժամանակաշրջանում կզարգանան հայ-ամերիկյան հարաբերությունները:

Նման մաղթանք հնչեցրել է մարդ ում վարած սխալ ու անգրագետ արտաքին քաղաքականության շնորհիվ Թրամփի նախագահության առաջին շրջանում (2018-2020) հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակն իջեցվել էր ամենացածր մակարդակին:

Հիշենք, որ չնայած դեմոկրատականների օրոք բարելավված հարաբերություններին նիկոլը շարունակում է մնալ Հայաստանի միակ ղեկավարն ում ոչ միայն դեռ պաշտոնապես չեն ընդունել Սպիտակ Տանը, այլ ընդհանրապես նրան չի հաջողվել հանդիպել ԱՄՆ որևէ նախագահի հետ:

նիկոլը միայն մի անգամ՝ 2018 թվականի հուլիսին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ վազելով Թրամփի ու նրա տիկնոջ ետևից կարողացավ հազիվ նրա ձեռքը սեղմել, իսկ հաջորդ անգամ էլ 2019 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում նրան հաջողվեց լուսանկարվել ԱՄՆ նախագահի ու առաջին տիկնոջ մոմե արձանի հետ: Ընդամենն այսքանը:

Ի դեպ, այս ամենի պատճառը հենց նիկոլն էր: 2019 թվականի սեպտեմբերին դեռ Նյու Յորք չհասած կնոջ հետ միասին վազել էին «Նյու Յորք Թայմզ»-ի խմբագրատուն ու սելֆի էին անում ու դա այն պայմաններում, որ նույն այդ օրերին հիշյալ օրաթերթը սկանդալային բացահայտումներ էր կատարում ԱՄՆ նախագահի մասին ու արժանացել էր Թրամփի թշնամանքին:

Հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը պահպանելու համար նիկոլը մեկ լուծում ունի:

Անհապաղ հետ կանչել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին ու նրա փոխարեն Վաշինգտոն գործուղել նոր դեսպանի ով կկարողանա լեզու գտնել ու շփումներ ստեղծել հունվարին ԱՄՆ-ում իշխանության ղեկը ստանձնող Հանրապետականների հետ»:

դիտվել է 251 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Թրամփը ոչ մի կերպ չի զսպելու Ալիևին, սակայն․․․ Հարութ Սասունյանն՝ ԱՄՆ-ից (video) Աննա Հակոբյանը կառավարությունում ձևավորում է իր թիմը (video) Հարա՛մ լինի ձեր հաջողակ լինելը․ Զոհրաբյանը խայտառակեց Աննայի մոտ «բերման ենթարկված տղամարդկանց» (video) ԱԳ փոխնախարարը՝ Թուրքիայի ազգային տոնին մեր դեսպանի խայտառակ մասնակցության մասին (video) Աննա Հակոբյանը պետք է Նիկոլի դեղերը հասցնի, հետո… Արդարադատության գեներալ-մայոր (video) #ՈՒՂԻՂ․ ՔՊ-ի ներսում լավածությունն ավելի է աճելու, երբ ՌԴ-ն կենտրոնացնի իր ուշադրությունը․ Մինասյան (video) Սպանված զինվորների ծնողները կառավարության դիմաց կոնկրետ հարցեր ուղղեցին նոր նախարարին (video) «Փաշինյանն ընկավ Մակրոնի գիրկը» (video) Ունենք փաստ, ոչինչ անել չենք կարող․․․ ԱԳ փոխնախարար (video) Երկիրը կտոր-կտոր հանձնող Մհեր Գրիգորյանը դեռ զարմացած է (video) Փաշինյանին ասեմ՝ «վեցնոցները ընկնում են ոտքերդ համբուրում, բարձրանում՝ վիզդ կտրում»․ Դիլբարյան (video) Սպասե՛ք, ՔՊ-ականները շուտով իրար «ծամելու են՝ թողնելով կրծած ականջ ու կույրաղիք»․ Զոհրաբյան (video) Քյարամյա՛ն, Աննա Հակոբյանը շատ հիշաչար է, քեզ երկար չի մնացել․․․ (video) Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան Մինչև 2043 թիվը «Հայկական կոնյակ»-ից հետք չի մնա․ ՔՊ-ի հերթական հանձնումը ԱԺ նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջը . «Ազատություն» Նիկոլը շարունակում է մնալ ՀՀ միակ ղեկավարը ում չի հաջողվել հանդիպել ԱՄՆ որևէ նախագահի հետ Նոր Գեղիի խաչմերուկում 3 ավտոմեքենա է բախվել, տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ «Վերին Լարս» անցակետն անցնելու համար ավելի քան 300 հայկական բեռնատար է սպասում Շառլ Միշելը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին Ֆրանսիան աջակցություն է հայտնում Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. Մակրոն Լավրովը զգուշացրել է #ՀԻՄԱ․ Վահան Կոստանյանը՝ իր վարորդի կոռուպցիոն գործերի մասին (video) Նոր որակի ճանապարհի հասնելու խիստ անհրաժետություն կա. Ռոբերտ Ղուկասյան Գերիների համար համահայկական աղոթք կբարձրացվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am