Դադեշցիներն ազատել են ճանապարհը հանդիպման սպասումով

Կարծախ-Ախալքալաք ճանապարհը փակած դադեշցիները հեռացել են, նրանք վաղն Ախալքալաքում կհանդիպեն Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ: Դադեշ գյուղի բնակիչը jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ճանապարհին հավաքված մարդիկ տուն են գնացել, քանի որ խոստացել են, որ վաղը նրանք կհանդիպեն նախարարության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև խոստացել են, որ կովերին անպայման կգտնեն: «Ոստիկանության պետը մեզ մոտ եկավ, ասաց, որ կովերը անպայման կգտնվեն: Ախալցխայի ղեկավարի հետ միասին նրանք գնացել են գողացված անասունների հետքերով: Մենք դեռ ոչինչ չենք անում, վաղը մենք հանդիպելու ենք ՆԳՆ ներկայացուցիչների հետ», – ասաց Դադեշի բնակիչը: Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչները ժամը 12:00-ից որոշեցին փակել Թուրքիա-Ախալքալաք երթուղին, պահանջելով գիշերը գողացված անասուններին գտնել, և որ համապատասխան կառույցները թույլ չտան նման դեպքերի կրկնությունը: Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի մոտ 40 բնակիչներ փակել են Կարծախ-Ախալքալաք մայրուղին, այդպիսով պահանջելով համապատասխան կառույցներից գտնելու և վերադարձնելու այս գիշերվա ընթացքում գողացված իրենց կովերն ու այլ գույքը: Նոյեմբերի 6-ի գիշերը Դադեշի երկու գյուղացիների գոմերից գողացվել է 21 կով, 1 ձի, 1 շուն և մի այլ բնակչի ավտոտնակից սարքավորումներ: Առավոտյան բնակիչները գնացել են գողացված անասունների հետքերով ու հասել Թուրքիայի սահման: Չեզոք տարածքում և փշալարի մոտ սահմանապահներից 50 մետր հեռավորության վրա նրանք գտել 1 կով և 5 հորթ:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am