+ 236 մլն եվրո. Կառավարությունը մեկ օրում երկու վարկ է վերցնում

Կառավարությունը մեկ օրում հավանություն տվեց երկու վարկային նախագծի, որով ՀՀ արտաքին պարտքն կավելանա ընդհանուր առմամբ 286 մլն եվրոյով:

Երկրորդ վարկային համաձայնագիրը նախատեսում է Հայաստանին 236 մլն եվրո վարկի տրամադրում:

Նախագծում մասնավորապես նշվում է.

«Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝

27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125,

8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775,

24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022 (այսուհետ՝ Ծրագիր):

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև կնքվող «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրով համաֆինանսավորվող Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությանն աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածները (կմ0+000÷կմ27+104 և կմ 35+775 ÷ կմ60+022)։

Պայմանագրի շրջանակներում կառուցվելու է շուրջ 27.1կմ և 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհահատվածներ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։

Հյուսիսային և հարավային ենթահատվածներում ճանապարհի կառուցման աշխատանքները ներառում են՝

ասֆալտբետոնե պատվածքով 3 երթևեկելի գոտիներով ճանապարհի, 8 թունելների, 27 կամուրջների, 3 տրանսպորտային հանգույցների, 151 հեղեղատների, 71 հենապատերի (6.3 կմ) կառուցում, անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում»:

Հիշեցնենք, որ նույն նիստում կառավարությունը հավանություն էր տվել նաև 50 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի կնքմանը:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Սպասե՛ք, ՔՊ-ականները շուտով իրար «ծամելու են՝ թողնելով կրծած ականջ ու կույրաղիք»․ Զոհրաբյան (video) Քյարամյա՛ն, Աննա Հակոբյանը շատ հիշաչար է, քեզ երկար չի մնացել․․․ (video) Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան Մինչև 2043 թիվը «Հայկական կոնյակ»-ից հետք չի մնա․ ՔՊ-ի հերթական հանձնումը ԱԺ նախագահն ակնկալում է առաջիկայում հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջը . «Ազատություն» Նիկոլը շարունակում է մնալ ՀՀ միակ ղեկավարը ում չի հաջողվել հանդիպել ԱՄՆ որևէ նախագահի հետ Նոր Գեղիի խաչմերուկում 3 ավտոմեքենա է բախվել, տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ «Վերին Լարս» անցակետն անցնելու համար ավելի քան 300 հայկական բեռնատար է սպասում Շառլ Միշելը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին Ֆրանսիան աջակցություն է հայտնում Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը. Մակրոն Լավրովը զգուշացրել է #ՀԻՄԱ․ Վահան Կոստանյանը՝ իր վարորդի կոռուպցիոն գործերի մասին (video) Նոր որակի ճանապարհի հասնելու խիստ անհրաժետություն կա. Ռոբերտ Ղուկասյան Գերիների համար համահայկական աղոթք կբարձրացվի Արդարադատության նոր նախարարը ևս «հանձնվեց» Նիկոլին (video) Վահան Կոստանյանը նորմալ է համարում Տեսախցիկները ֆիքսել են Վահան Կոստանյանը տեղյակ չէ՝ որտեղ է փախել կոռուպցիոն սկանդալի մեջ ներքաշված իր նախկին վորորդը The Times: Что президентство Трампа означает для Украины, Ближнего Востока, Европы и Азии. Часть 1 The Times: Что президентство Трампа означает для Украины, Ближнего Востока, Европы и Азии. Часть 2: А знаете ли вы, что... #ՈՒՂԻՂ․ Ռուսաստանի արտաքին հետախուզությունը զգուշացրել է Հայաստանին․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Кремль выдвинет свои требования случае посредничества Трампа в переговорах по Украине. The Guardian АНО «Евразия»: правда за нами! Իրանը դեմ է ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն. Սոբհանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am