Ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորը

Նոյեմբերի 5-ին ողերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզում գտնվող տներից մեկում երիտասարդ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, Արմավիր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ կախված վիճակում հայտնաբերել են դի:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վալերի Վ.-ն է:
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի և վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վալերի Վ.-ն մոտ 3 ժամ առաջ իր հարազատներին հայտնել է, որ ինքը մեկնում է էջմիածին, քանի որ բանկում գործեր ունի, սակայն երբ ժամեր անց չի վերադարձել, սկսվել են նրա որոնաղական աշխատանքները, ու արդեն նշված վայրում երկաթյա աստիճանից պարանով կախված վիճակում հայտնաբերվել է նրա մարմինը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարմնի մոտ հայտնաբերվել է նաև նամակ՝ ուղղված մորը, որտեղ գրված է եղել.

«Մա՛մ ջան, ինձ կներեք. ես արժանի չեմ ձեզ, լավ զավակ չեմ»:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննութուն:

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Լսե՛ք՝ ինչու են Սաքունցախզմալյանա խառը ողբ կապել․․․ Զոհրաբյան (video) Արդարադատության Նիկոլի նոր նախարարն Աննա Վարդապետյանից վախենու՞մ է․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանը պատրաստվում է իշխանափոխության․ Նարինե Դիլբարյան (video) Մի հատ պարզ ներկայացրեք․ Մհեր Գրիգորյանն ուզում է փիառվել, որ․․․ (video) #ՈՒՂԻՂ․ Հրատապ. առաջիկա օրերին Բաքվից կգա՞ն գերիներ․ Նաիրա Զոհրաբյան (video) Աբովյանում բախվել են «Volkswagen»-ը և «Ford Transit»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ղազախստանն ու Բելառուսը կարողացան ճնշում գործադրել ՌԴ-ի վրա, որ ռուսներն Արցախում որևէ գործողություն չանեն. Սամվել Բաբայան Կապանը և Իրանի քաղաքներն ապագայում իրար կկապվեն ուղիղ չվերթերով Տղա՛ ես, 29,800 քառ. կմ-ը պահի. Սուրեն Սուրենյանցը՝ Փաշինյանին (video) ՀՀ տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում են գերիների վերադարձի հարցը. ԱԳ փոխնախարար Լուլուն, Ալեն Սիմոնյանը տրանսպորտի թանկացումից այլևս դժգոհ չեն, որովեհտև տաքուկ նստած են իրենց տեղերում և օգտվում են թանկ մեքենաներից. Մարության + 236 մլն եվրո. Կառավարությունը մեկ օրում երկու վարկ է վերցնում Տավուշում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը հարվածներ է հասցրել աշակերտին. նա ձերբակալվել է ՀՀ պետական պարտքը կավելանա ևս 50 մլն եվրոյով Սասուն Միքայելյանի աներձագն առաջադրվեց ՀԾԿՀ նախագահի թեկնածու (video) Դոնալդ Թրամփն իր դեմ հարուցված քրգործերով կարող է խուսափել պատժից Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն». ՌԴ ԱՀԾ Ամբերդ գյուղում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության վարույթը ուղարկվել է դատարան Թրամփն ու Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որոնք պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում, հեռախոսազանգ չունեցան Փաշինյանի հետ. Սուրեն Սարգսյան ԱԹՍ հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Կիևում և Օդեսայում Զսպե՛ք ձեզ, կրքեր եք բորբոքում․ Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով դատավորը՝ դատախազին (video) Նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունը Միացյալ Նահանգները ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը վարկաբեկելու արշավ կանցկացնի Հայկ Մամիջանյանը՝ Թրամփի ու Հանրապետականների հաղթանակի մասին (video) Մասկը բացատրել է, թե ինչու Թրամփի հաղթանակը շոկ դարձավ ամերիկացիների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am