«ՔՊ-ի հաջորդ թիրախը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարանը: Ո՞րն է քո անելիքը ՀՀ քաղաքացի»․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՔՊ-ի հաջորդ թիրախը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարանը: Ո՞րն է քո անելիքը ՀՀ քաղաքացի

Արարատը Արագածով փոխարինող, պատմության դասագրքերը կեղծող ու այլանդակող, ցեղասպանության զոհերի քանակը ճշտող ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը օրակարգից հանող կառավարության հաջորդ թիրախը տրամաբանորեն հանդիսանալու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության ժամանակավոր կամ մշտական դադարեցումը: Սա կարմիր գիծ չէ ամենևին, սա վերջնականապես ամեն ինչ թաղելու ու ոչնչացնելու ազդարարումն է: Դրա հավելյալ վկայություններից է նաև վերջին վեց տարիների ընթացքում Ծիծեռնակաբերդում թույլ տված տարատեսակ այլանդակություններն ու հանցավոր գործելաոճը:

Առաջարկում եմ ստեղծել հանրային վերահսկողության մարմին, որն ուշի ուշով կհետևի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Յուրաքանչյուր ամիս հանդիպում տեղի կունենա ՀՑԹԻ տնօրինության ու Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ` թանգարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին տեղեկանալու համար: Այս մարմինը որևէ կերպ չի խոչընդոտելու թանգարանի բնականոն աշխատանքը և որևէ անօրինական գործելաոճ չի որդեգրի:

Այս առաքելության հիմնական նպատակը հանրային իրազեկման ապահովումն է` հաշվի առնելով այն հնարավոր վտանգները, որոնք կարող են հանգեցնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության դադարեցմանը:

Ովքե՞ր են պատրաստ միանալ այդ մարմնին, ս. թ. նոյեմբերի 30-ին թանգարանի տնօրինության և Հոգաբարձուների խորհրդի անդամների հետ հանդիպելու համար:

Հանդիպման մասին թանգարանի տնօրինությունը պաշտոնական նամակով գրավոր կծանուցվի:

Ծիծեռնակաբերդի համար պայքարը մեկ անձի առաքելությունը չի կարող լինել:

Տե´ր կանգնիր քո հիշողությանն ու արժանապատվությանը:

Խնդրում եմ տարածել»:

դիտվել է 298 անգամ
Լրահոս
ՀՀ-ն ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու․ ԱԳՆ Փաշինյանի հետ հանդիպման պետք է գնան ոչ թե երեք նախկին նախագահները, այլ՝ քննիչները․ Էդգար Ղազարյան Իր խմբագիր էությունից դուրս չեկավ․ Աղասի Միքայելյան Նախկին նախագահների արածը ջուրը գցողը «բանավեճի» է հրավիրում նախկին նախագահներին․ Նարեկ Սամսոնյան ԵԽ պատգամավորը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալների աննշան աճ է գրանցվել. ԵԱՏՄ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ Վերից վար սուտ. Ավետիք Իշխանյան Բանակցությունները մշտապես ընթացել են կամ Արցախը Հայայստանին միանալու կամ Արցախի անկախացման շուրջ. Լևոն Քոչարյան Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել Ավինյանը խոստովանել է, բա «задержка»-ն ինչո՞ւմ է, որտե՞ղ է քրեական վարույթը. 168.am Քաղաքական ճնշումներ բանեցնող իշխանության պարագայում ՄԻՊ-ին անհանգստացնում են «անշառ» հարցեր. Դանիելյան Պուտինը Փեզեշքիանին 2025-ի առաջին օրերին ՌԴ այցելելու հրավեր է արել Հայտնի է Լա Լիգայի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչը Թրամփը միլիարդատիրոջն առաջադրում է ՊՆ տեղակալի պաշտոնի համար Հավանական է, որ արհեստական բանականությունը մինչև 2025-ի վերջը կգերազանցի ցանկացած մարդու մտավոր կարողությունները. Մասկ Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am