Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին ժամը 19-ի սահմաններում այցելել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք և տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։

Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, տնօրենը հրաժարվել է, ինչից հետո 40-ամյա տղամարդն ու հետը եկած անձինք ծեծի են ենթարկել նրան, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել երկուսուկես միլիոն դրամ և հեռացել։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 40-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա` Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ավազակության հատկանիշներով: 40-ամյա տղամարդուն առաջադրվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։

Պարզվել է նաև մյուս մասնակիցների ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

դիտվել է 257 անգամ
Լրահոս
ՀՀ-ն ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու․ ԱԳՆ Փաշինյանի հետ հանդիպման պետք է գնան ոչ թե երեք նախկին նախագահները, այլ՝ քննիչները․ Էդգար Ղազարյան Իր խմբագիր էությունից դուրս չեկավ․ Աղասի Միքայելյան Նախկին նախագահների արածը ջուրը գցողը «բանավեճի» է հրավիրում նախկին նախագահներին․ Նարեկ Սամսոնյան ԵԽ պատգամավորը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալների աննշան աճ է գրանցվել. ԵԱՏՄ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ Վերից վար սուտ. Ավետիք Իշխանյան Բանակցությունները մշտապես ընթացել են կամ Արցախը Հայայստանին միանալու կամ Արցախի անկախացման շուրջ. Լևոն Քոչարյան Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել Ավինյանը խոստովանել է, բա «задержка»-ն ինչո՞ւմ է, որտե՞ղ է քրեական վարույթը. 168.am Քաղաքական ճնշումներ բանեցնող իշխանության պարագայում ՄԻՊ-ին անհանգստացնում են «անշառ» հարցեր. Դանիելյան Պուտինը Փեզեշքիանին 2025-ի առաջին օրերին ՌԴ այցելելու հրավեր է արել Հայտնի է Լա Լիգայի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչը Թրամփը միլիարդատիրոջն առաջադրում է ՊՆ տեղակալի պաշտոնի համար Հավանական է, որ արհեստական բանականությունը մինչև 2025-ի վերջը կգերազանցի ցանկացած մարդու մտավոր կարողությունները. Մասկ Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am