Կարեն Անդրեասյանն ինքն իր մեջ հասկանում է, որ դատարանների նախարարության նախարարն է, օրենքում խնդիր են տեսնում, բայց շրջանցելու ձևը գիտեն․ Վարոսյան

Զարհուրելի զգացում էր, որ դատավորը ԲԴԽ-ում կանգնած արդարանում էր, հիմնավորում էր իր որոշումների հիմնավորումները։ Նրանք էլ հարցեր են տալիս, թե ինչու եք այսպես գրել կամ այնպես գրել։ Ձեր ի՞նչ գործ, դա ձեր գործառույթը չէ, մեկը լինի՝ ձեր գրածներով ձեզ հարցեր տա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ որոշմանը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել դատավոր Ռազմիկ Մարիկյանին՝ փաստացի այն բանի համար, որ դատավորը որոշել էր չկալանավորել անձին, ընդ որում, դատական ակտը չի բողոքարկվել դատախազի կողմից և օրինական ուժի մեջ է մտել։ Ընդ որում, ԲԴԽ-ում դատական նիստի ընթացքում քննարկման առարկա է դարձվել՝ ընդհուպ մինչև հիմնավոր կասկածի առկայության շեմի հաղթահարման հարցը։ Մասնագիտական հանրությունը, փաստաբանական համայնքը մտահոգված է՝ սա նաև ազդակ է դատավորներին։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի գնահատմամբ, մինչ ազդակ հանդիսանալը, սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ խեղվել է դատական համակարգը՝ նաև ինստիտուցիոնալ առումով։

«Ունենք եռաստիճան դատական համակարգ, որը ստեղծված է նրա համար, որ հնարավորինս բացառվի անհիմն դատական ակտերի գոյությունը։ Այսինքն՝ առաջին ատյանի դատարանը կայացնում է ակտը, երկու ատյան էլ կա, որոնք կոչված են դրա հիմնավորվածությունը և օրինականությունը ստուգելուն։ Հիմա՝ կա ԲԴԽ, որը չի կարողանում որևէ կերպ համակերպվել, որ ինքը հիմնավորվածությունը ստուգող վերադաս մարմինը չէ։ Կարեն Անդրեասյանն ինքն իր մեջ հասկանում է, որ ինքը դատարանների նախարարության նախարարն է, օրենքի հետ խնդիր է տեսնում, բայց այդ խնդիրները շրջանցելու ձևերն իրենք գիտեն՝ իրենց որոշումներն են։ Այսինքն՝ ինքն իրեն հռչակել է վերադաս դատարան»,- ասաց Վարոսյանը՝ նշելով, որ առանց այն էլ դատական համակարգը՝ որպես այդպիսին կոչելը՝ շռայլություն է, բայց այն, ինչի են իրենք իրենց քայլերով վերածում՝ առհասարակ իմաստը կորցնում է, այդ շենքերի, մարդկանց՝ այդտեղ նստելու, աշխատավարձ ստանալու իմաստն է առհասարակ վերանում։

ԲԴԽ-ն, փաստաբանի գնահատմամբ, անցել է իրենց լիազորությունները, ինչն ունեցել է նաև հետևանքներ․ «Իրենք, անցնելով իրենց լիազորությունները, կաշկանդում են բոլոր դատավորներին։ Հիմա ցանկացած դատավոր՝ դատական ակտ կայացնելիս, պետք է մտածի, թե Կարեն Անդրեասյանն ինչ կարծիք կունենա իր դատական ակտի հիմնավորվածության մասին՝ լավ է հիմնավորել, վատ է հիմնավորել։ Սա նոնսենս է, բայց զարմանալու տեղ արդեն քիչ է մնում»։
Անդրադառնալով դատական նիստի ընթացքին, հիմնավոր կասկածի շեմի վերաբերյալ՝ դատավորին ուղղված հարցադրումներին՝ Վարոսյանը նշեց, որ դատական նիստից մեկ հատված է տեսել՝ մեկ հարց և մեկ պատասխան, զարհուրելի զգացում էր, որ դատավորը կանգնած արդարանում էր, հիմնավորում էր իր որոշումների հիմնավորումները՝ ԲԴԽ-ում։

«Նրանք էլ հարցեր են տալիս, թե ինչու եք այսպես գրել կամ այնպես գրել։ Ձեր ինչ գործ, դա ձեր գործառույթը չէ, մեկը լինի՝ ձեր գրածներով ձեզ հարցեր տա։ Իրենք չեն էլ հասկանում։ Դա հրապարակային է, դատավորին չի կարելի այդկերպ ․․․ գիտեք՝ ինչ պետք է արած լինի դատավորը, ինչում կասկածվի, որ տանեն այդպես «մեղադրյալի» աթոռին նստացնեն, հարցեր տանեն, ասեն՝ դե պատասխանիր, հիմնավորիր։ Իրենք անգամ չգիտեն, թե ինչ բան է դատավորը։ Իրենք ԲԴԽ-ում են, մեջները վկայականով դատավորներ կան, բայց իրենք չգիտեն, թե դատավորն ինչ է կամ ինչ պետք է լինի, իրենք այդ պաշտոնի կշիռը չգիտեն, սովորական տեսուչներ են։ Սա է մեր ողբերգությունը»,- նշեց Վարոսյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 188 անգամ
Լրահոս
ՀՀ-ն ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու․ ԱԳՆ Փաշինյանի հետ հանդիպման պետք է գնան ոչ թե երեք նախկին նախագահները, այլ՝ քննիչները․ Էդգար Ղազարյան Իր խմբագիր էությունից դուրս չեկավ․ Աղասի Միքայելյան Նախկին նախագահների արածը ջուրը գցողը «բանավեճի» է հրավիրում նախկին նախագահներին․ Նարեկ Սամսոնյան ԵԽ պատգամավորը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալների աննշան աճ է գրանցվել. ԵԱՏՄ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանել են Փաշինյանին Արցախն ազատագրած ու ամեն գնով պաշտպանած իշխանությունների առաջնորդներն ինչպե՞ս կարող են բանավեճի նստել ամբողջ աշխարհի առջև՝ Արցախից հրաժարվածի ու թշնամուն հանձնածի հետ Վերից վար սուտ. Ավետիք Իշխանյան Բանակցությունները մշտապես ընթացել են կամ Արցախը Հայայստանին միանալու կամ Արցախի անկախացման շուրջ. Լևոն Քոչարյան Ուկրաինայում հայտարարել են՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արտահայտված էր և ճանաչված միջազգային հանրության կողմից․ Արմեն Աշոտյանը փաստեր է հիշեցնում Փաշինյանին Աղազարյանի հեռախոսը երկու անգամ թվային խուզարկության է ենթարկվել Ավինյանը խոստովանել է, բա «задержка»-ն ինչո՞ւմ է, որտե՞ղ է քրեական վարույթը. 168.am Քաղաքական ճնշումներ բանեցնող իշխանության պարագայում ՄԻՊ-ին անհանգստացնում են «անշառ» հարցեր. Դանիելյան Պուտինը Փեզեշքիանին 2025-ի առաջին օրերին ՌԴ այցելելու հրավեր է արել Հայտնի է Լա Լիգայի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչը Թրամփը միլիարդատիրոջն առաջադրում է ՊՆ տեղակալի պաշտոնի համար Հավանական է, որ արհեստական բանականությունը մինչև 2025-ի վերջը կգերազանցի ցանկացած մարդու մտավոր կարողությունները. Մասկ Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am