Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է

«Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի։


Սեպտեմբերի 27-ից սկսած հայկական հազարավոր օջախներում տեղի է ունենում իրար նմանվող նույն արարողությունը։

Տանը հավաքվում են հարազատներ, բարեկամներ, ընկերներ, ծառայակիցներ, քաղցր սեղանի շուրջ դառը սուրճ են խմում, հետո՝ տեղավորվում եկածների մեքենաներում, վերցնում պատից կախված նկարը, ճամփից ծաղիկ առնում և գնում Հայաստանով մեկ սփռված, որպես կանոն՝ եռագույններով դրոշմված գերեզմաններ։

Այդ շիրիմները կարող են տարբեր «ճոխության» լինել, բայց նրանց միավորում է երկու բան. ակնհայտ է, որ ընտանիքները վերջին գումարն են դրել այդ բազալտե նեկրոպոլների վրա, իսկ գերեզմանաքարերից մեզ վրա, որպես կանոն, նայում են երիտասարդ, ժպտերես, կենսուրախ և լիահույս աչքերով տղաների պատկերներ։

Մի բուռ խունկ, մի քանի ծաղիկ, թաքուբիր և մի տեսակ անվստահ խաչակնքումներ, ու… լիքը ցավ, լիքը հիշողություն ու լիքը դատարկություն…

Տարեցտարի այդ օրերին եկողների թիվն էլ նվազում է։ Դա դարձել է բնական և կյանքի տհաճ, բայց անխուսափելի իրողություն։ «Չկարողացա», «չստացվեց գալս», «հրատապ գործ բացվեց, ներող», «երկրում չէի». բարոյական պարտքի բթացումը ու պանդեմիկ ունայնությունը «արժանահավատ» հիմնավորելու տարբերակները շատ են։

Եվ այսպես՝ մինչև նոյեմբերի 9-ը, որոշ դեպքերում՝ նաև դրանից հետո… Որոշ դեպքերում՝ առ այսօր մահը կա, մարմին չկա… Որոշ դեպքերում էլ՝ մարմինը կա, գերեզման չկա…

Իսկ հազարին մոտ հայ ընտանիքներ, իրենց որդիներին, եղբայրներին, ամուսիններին կորցնելուց հետո, կորցրեցին նաև այն տները, որտեղ ծնվել էին տղերքը, այն եկեղեցիները, որտեղ նրանց կնքել ու պսակել էին և այն գերեզմանախորշերը, որտեղ գոնե մահվանից հետո հավերժ հանգստի և անդարդ քնի հույսով պառկեցրել էին իրենց տղամարդկանց…

Հազարավոր ընտանիքներ մնացին մեն-մենակ իրենց վշտի ու դարդի, իրենց ցավի և կորստի հետ։ «Գագիկ 19», «Արման 33», «Տիգրան 27», «Կարեն 21»… չէ, սրանք ֆեյսբուքի փասվորդներ չէին, մեյլի պառոլներ չէին, բանկային քարտերի գաղտնաբառեր չէին։ Դրանք մի քիչ ապրած և լիքը չապրած կյանքերի, ու ընդամենը մի քանի տարի անց՝ միայնակ մնացած և գրեթե ոչ մեկին չհետաքրքրող չոր ու ցամաք ամփոփագրեր են։

Եվ այս խելագարացնող իրականության մեջ ականջներիս մեջ եռալու աստիճանի անբարո արձագանքում է. «… նույն վիճակը կլիներ, բայց առանց զոհերի… նույն վիճակը կլիներ, բայց առանց զոհերի… նույն վիճակը կլիներ, բայց առանց զոհերի…»։ Սարքած պատերազմի քանդված կյանքեր, բերված աղետի տարած զոհեր, խժռող դեմքերի կողմից խժռված ճակատագրեր։

Եվ այսօր, պատերազմից 4 տարի անց, Հայաստանի մայրաքաղաքում այդպես էլ չկառուցվեց համապետական նշանակության որևէ հուշարձան, հուշակոթող, հուշահամալիր։ Նույնիսկ «Կյանքի պուրակ» կոչված խղճուկ, մահերը ուրացող, վիշտը սվաղող, ցավը ծածկադմփոց անող բուսաբանական զավեշտը մինչ այս պահը չեն ավարտել։

Ժողովուրդը սիրում է ասել. «գնա մեռի, արի սիրեմ»։ Դաժան է գիտակցել, որ 2018-ից հետո անբարոյականության երկնաքերի վերածված Հայաստանում վերևից ղժժում են. «գնա մեռի, պռոստո գնա մեռի»»։

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

դիտվել է 264 անգամ
Լրահոս
«ՔՊ-ի հաջորդ թիրախը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարանը: Ո՞րն է քո անելիքը ՀՀ քաղաքացի»․ Հայկ Դեմոյան The Financial Times: Дональд Трамп заявляет о своей победе Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել, սակայն քվորում չկա Քյարամյանին հրավիրելու են հարցաքննության․ Armlur.am Հույս ունենք ԱՄՆ նորընտիր նախագահը չի աջակցի «պատերազմի Աստված» Նեթանյահուին Տիգրան Բալայան, ինքդ քեզ հարցրել ե՞ս, թե ոնց ես մինչև հիմա դեսպան մնացել․ Վահե Սարգսյան Թրամփը ունի մարդկանց ցուցակ, որոնցից կարող է վրեժխնդիր լինել առաջիկայում. որ նախագահներն են դիտակետում. Politico Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը եւ վերացրեց հաղորդաշարը վարելու արգելքը․ Արսեն Բաբայան Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Ինչ է ասել Օնիկ Գասպարյանը Մատաղիսի հրամանատարի գործով իր ցուցմունքում և հարցաքննության ժամանակ. 168.am «Stop COP 29»․ ադրբեջանցի ակտիվիստները բողոքի են դուրս եկել Կարեն Անդրեասյանն ինքն իր մեջ հասկանում է, որ դատարանների նախարարության նախարարն է, օրենքում խնդիր են տեսնում, բայց շրջանցելու ձևը գիտեն․ Վարոսյան Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Թրամփի օրոք կիրագործվի ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակին հասցնելու տեսլականը Գնա՛ մեռի, պռոստո գնա՛ մեռի. Աշոտյան Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով վկաները պնդում են՝ հայհոյանքներից չեն անհանգստացել, բովանդակությանն են հետևել Թրամփը Նիկոլին «քաղաքական մատաղ կանի» Պուտինի ոտքերի տակ (video) Աննա Հակոբյանը իրեն բերում է առաջին պլան՝ Նիկոլի դեմ․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Քաղաքական այ «կառլի՛կ», քեզ «պայթեցնողը» Նիկոլն է․ Սուրեն Սուրենյանցը՝ Քոչարյան Անդրանիկին (video) Գյումրեցու թասիբը պետք է հաղթի իշխանության դրածոյին․ Բոզոյան (video) Պաշտոնական Ադրբեջանը ստորացուցիչ քայլերով ուղիղ մեսիջ է հղել հայ ժողովրդին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Իրանի համար Թրամփի և Հարրիսի միջև տարբերություն չկա. Վաշինգտոն-Թեհրան քաղաքականության վեկտորը կմնա անփոփոխ. կառավարության խոսնակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am