Ալիևը առաջարկել է օկուպացված Շուշիում հատուկ ներկայացուցիչ նշանակել, Էրդողանը թեկնածու ունի
Միջին միջանցքի արդյունավետ օգտագործման համար, որը կնպաստի Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև առևտրի զարգացմանը, Շուշիում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը առաջարկ է արել նշանակել հատուկ ներկայացուցիչ։ Ցանկանում եմ ասել, որ այս պաշտոնի համար մենք արդեն ունենք թեկնածու։ Այս մասին այսօր Բիշքեկում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը հայտնել է, որ «խաղաղության և կայունության դռները բացվել են Հարավային Կովկասում 30 տարվա հակամարտությունից և անկայունությունից հետո»։
Այնուհետև անդրադառնալով Արցախի օկուպացիային, այն որակել է Ադրբեջանի պատմական հաղթանակ/ձեռքերում և հույս հայտնել, որ այդ «ձեռքբերումները» կամրագրվեն սեղանի վրա՝ հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։