Դեռևս անհայտ պատճառներով ձերբակալվել է «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը

Այսօր առավոտյան իրավապահները ձերբակալել են «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանին:

Նրա շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը 168.am-ին փոխանցեց, որ դեռևս չգիտի, թե ինչու են իրավապահները ձերբակալելու որոշում կայացրել։

«Այս պահին ինձ որևէ պատճառ հայտնի չէ, գտնվում եմ ոստիկանությունում այդ հարցերը պարզելու համար, ավելի ուշ կարող եմ խոսել»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Անաստաս Իսրայելյանն առաջիններից էր, ով 2023 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անժամկետ նստացույց հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, երբ վերջինս ասել էր, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը։

  
Այդ ժամանակ 168.am-ի հետ զրույցում նա ասել էր.

«Մարդը պարզ ու հստակ ասաց, որ գնում է դավաճանական հաջորդ քայլին, նա ստորագրում է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ ցեղասպանության պայմանագիր։ Նրա կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, դանակը տալիս է Ալիևի ձեռքը՝ արցախահայությանը կոտորելու լայն հնարավորություն տալով նրան։ Բացի այդ, նա զրոյացնում է Արցախի պետականությունը, մեզ բացահայտ տալիս է Ադրբեջանին, որպեսզի Ալիևը մեզ հետ վարվի այնպես, ինչպես ցանկանում է։ Կարող եմ ասել, որ Փաշինյանն օրինականացնում է Ալիևի կողմից արցախահայության ցեղասպանությունը»։

Ի դեպ, Անաստաս Իսրայելյանն աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով և ակտիվորեն մասնակցում է Արցախի, արցախահայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված, հայ գերիների վերադարձի համար տեղի ունեցող բոլոր բողոքի ակցիաներին։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Թրամփը Նիկոլին «քաղաքական մատաղ կանի» Պուտինի ոտքերի տակ (video) Աննա Հակոբյանը իրեն բերում է առաջին պլան՝ Նիկոլի դեմ․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Քաղաքական այ «կառլի՛կ», քեզ «պայթեցնողը» Նիկոլն է․ Սուրեն Սուրենյանցը՝ Քոչարյան Անդրանիկին (video) Գյումրեցու թասիբը պետք է հաղթի իշխանության դրածոյին․ Բոզոյան (video) Պաշտոնական Ադրբեջանը ստորացուցիչ քայլերով ուղիղ մեսիջ է հղել հայ ժողովրդին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Իրանի համար Թրամփի և Հարրիսի միջև տարբերություն չկա. Վաշինգտոն-Թեհրան քաղաքականության վեկտորը կմնա անփոփոխ. կառավարության խոսնակ ԱՄՆ պատմության մեջ ամենաթանկարժեք ընտրությունները. որքան գումար են ծախսել Թրամփը և Հարրիսը Լիբանանից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի օդանավակայանի մոտ «Ջրվեցին» խաղաղության պայմանգրի հետ կապված բլինքենյան ու բայդենյան հայտարարությունները. Արմեն Հովասափյան Նորատուսցի Արայի՝ Արա Բանդուրյանի որդին կմնա կալանքի տակ #ՈՒՂԻՂ․ Ինչի՞ց է վախենում Փաշինյանը․ Թրամփի հաղթանակի հետևանքները․ Սուրենյանց (video) «Ford Transit»-ը բախվել է Հյուսիս-հարավ ճանապարհին կառուցվող բետոնե արգելապատնեշներին. տուժած չկա ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների ու կեղծիքի. «Փյունիկ» ՖԱ Լույսն ու ջուրը կարող է անջատվեն, էս հարցերը պետք է լուծվեն (video) Սրբազանը ՌԴ-ում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ցանկանում է Սփյուռքի հետ կապերը վերականգնել. Գառնիկ Դանիելյան 36 մլն․-ի թալան միայն տրանսպորտային ոլորտում․ սադիզմը լսե՛ք սրանց․ Երվանդ Բոզոյանը՝ փաստերով (video) Ռումբեր ընտրատեղամասերում․ահազանգեր․ ինչու՞ հաղթեց Թրամփը․ Սուրեն Սարգսյան (video) Քաջարանի թունելի շինարարության համար Հայաստանը 200 միլիոն դոլարի վարկ կստանա «ՔՊ-ում սկսել են իրար վրա թքել»․ Գառնիկ Դանիելյան (video) Գազի լիցքավորման խաբեություն. լրագրողի ահազանգը՝ «Լճափ» բենզալցակայանից Սնուփ Դոգի պահանջով համերգի ամսաթվի մասին տեղեկությունները ներկա դրությամբ չեն կարող հրապարակայնացվել. Factor.am Թրամփի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը որբացավ. Անդրանիկ Թևանյան Տիգրան Բալայանը մոտեցել է Ադրբեջանի դեսպանին, որպեսզի սեղմի նրա ձեռքը. Ստեփան Դանիելյան Պապոյանը ստու՞մ է ՌԴ արտահանվող ապրանքների արգելքների վերաբերյալ (video) Իրանի սահմանին ահաբեկիչներն են ոչնչացվել. 18 զոհ կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am