«Արմենիա Էյրվեյզը» նոր ինքնաթիռ է ձեռք բերել, այս անգամ՝ բեռնատար. «Հետք»

Հայկական «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը ձեռք է բերել երրորդ ինքնաթիռը, որը, սակայն, դեռ չի գրանցվել Հայաստանում եւ չի մեկնարկել թռիչքները, գրում է «Հետք»–ը։

«Ներկա պահին փոխադրողը շահագործում է 2 հատ Boeing 737-300 տիպի ուղեւորատար ինքնաթիռ (ՀՀ գրանցումները՝ EK-73730 եւ EK-73740), որոնք ներգրավված են Երեւան-Թեհրան-Երեւան չվերթի իրականացմանը: Ձեռք բերված նոր օդանավը՝ Boeing 737-300SF-ը, սրանցից տարբերվում է նրանով, որ բեռնատար է:

1998 թ. թողարկված բորտը նախկինում շահագործվել է Մալթայում, Իտալիայում, Նոր Զելանդիայում եւ Բահրեյնում (EK-73730-ն ու EK-73740-ն արտադրվել են 1995 թ.): Ընդ որում՝ օդանավը մինչեւ 2015 թ. եղել է մարդատար, սակայն հետո ձեւափոխվել է բեռնատար տարբերակի:

Ինքնաթիռը, ինչպես տեղեկանում ենք planespotters.net-ից, Երեւան է տեղափոխվել հոկտեմբերի վերջին, իսկ մինչ այդ վերջին շահագործողը եղել է Բահրեյնի Texel Air բեռնափոխադրող ավիաընկերությունը:

Վերջինս սոցցանցային գրառումով հրաժեշտ է տվել իր շարժակազմում «Սամանտա» անունը ստացած Boeing 737-300SF-ին, որն ընկերությանն ամենաերկար ծառայած օդանավն է՝ 2015-2024 թթ.: Ըստ գրառման՝ ինքնաթիռը Texel Air-ում սիրված է եղել նաեւ այն պատճառով, որ Սամանտան Texel Air-ի հիմնադիր Ջոն Չիսհոլմի (John Chisholm) դստեր անունն է: Պատահական չի եղել նաեւ ինքնաթիռի գրանցումը՝ A9C-APC, որտեղ APC-ն սեփականատիրոջ հոր անվան սկզբնատառերն են՝ Ադամ Պարկ Չիսհոլմ (Adam Park Chisholm):

Texel Air-ի տեղեկացմամբ՝ այս օդանավով իրենք տեղափոխել են ամենատարբեր տեսակի բեռ՝ ռոք խմբի համերգային շրջագայության սարքավորումներ, ձիեր, արագ փչացող ապրանքներ եւ անհաշվելի քանակի փոստային առաքանի ամբողջ աշխարհով մեկ: «Սամանտան» Բահրեյնը կապել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի ու Ավստրալասիայի հետ:

Սա եղել է Texel Air-ի վերջին Boeing 737-300 տիպի օդանավը, ինչից հետո այն անցել է բացառապես Boeing 737-700 եւ Boeing 737-800 տիպի բեռնատարների շահագործմանը: Ընդ որում՝ «Սամանտա» անունն էլ փոխանցվել է դրանցից մեկին:

Նկատենք, որ ՀՀ օդանավերի ռեգիստրի տվյալները, ըստ Քաղավիացիայի կոմիտեի կայքի, վերջին անգամ թարմացվել են սեպտեմբերի 10-ին, եւ, բնականաբար, «Արմենիայի Էյրվեյզի» անվան դիմաց այս նոր ինքնաթիռն այդտեղ չի երեւում: Planespotters.net-ի տեղեկացմամբ՝ օդանավի սեփականատերը իռլանդական K2 Aviation Partners լիզինգային ընկերությունն է (նախկինում՝ Kahala Aviation Leasing):

Հիշեցնենք, որ «Արմենիա Էյրվեյզի» EK-73740 գրանցումով ինքնաթիռը եւս հետաքրքիր պատմություն ունի՝ նախկինում այն իբրեւ VIP բորտ ծառայել է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին, որը հիմա թագավոր է:

Իսկ ահա EK-73730-ը հայկական քաղավիացիայում առաջին օդանավն է, որը ժամանակին անվանակոչվել է հայ զինվորի անունով: 2022-ի փետրվարին դրան տրվել էր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, շարքային Գրիգոր Ղազարյանի անունը, սակայն այն բանից հետո, երբ ինքնաթիռը 2023-2024 թթ. տեխսպասարկում անցավ արտերկրում եւ ամբողջությամբ սպիտակ ներկվեց, ջնջվեց նաեւ անունը:

2013-ին հիմնադրված, սակայն միայն 2019-ից կոմերցիոն թռիչքները մեկնարկած «Արմենիա Էյրվեյզի» անմիջական սեփականատերն այսօր երեւանյան «Եվրո Էքսփրես» ՍՊԸ-ն է, որն իր հերթին պատկանում է ՀՀ քաղաքացի, ծագումով իրանցի Հորմոզ Գոլազիզի Դարբեռուդիին (51 %) եւ Ուզբեկստանի քաղաքացի Զերա Աբլյալիմովային (49 %), որը նաեւ ավիափոխադրողի տնօրենն է: Այդուհանդերձ, «Հետքի» տեղեկություններով, «Արմենիա Էյրվեյզի» իրական/վերջնական շահառու սեփականատերերը թղթերում չեն երեւում, սակայն նրանք եւս իրանցի են:

Նկատենք նաեւ, որ այսօր հայկական քաղավիացիայում բեռնատար օդանավ շահագործում է միայն «Հայվեյզ» ավիաընկերությունը: Վերջինս մեր երկրում գրանցել է 1 հատ Boeing 737-400SF տիպի ինքնաթիռ (ՀՀ գրանցումը՝ EK-HAY), որը Երեւանից թռիչքներ է կատարում դեպի Մոսկվա ու Թբիլիսի»–գրում է լրատվամիջոցը։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Իրանում կորել է ուսանողուհին, որը մերկացել է ի նշան հիջաբի դեմ բողոքի․ Ինչպե՞ս են հազարավոր կանայք փորձում փրկել նրան մահից Կարեն Անդրեասյանի «շառաչուն ապտակը»՝ Արփի Դավոյանին․ 168.am «Արմենիա Էյրվեյզը» նոր ինքնաթիռ է ձեռք բերել, այս անգամ՝ բեռնատար. «Հետք» Ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում COP29-ին Դիմագրավում ենք լուրջ տագնապ. ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ Լարսը փակել է Սասունիկ գյուղում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը Աղբահավաքության շոուն կա, բայց աղբի հավաքումը չկա Անհապաղ լուծարել վերաքննիչ ու վճռաբեկ ատյանները. Երվանդ Վարոսյան «Ուրիշ տեղ չունե՞ք գնալու, թե՞ դզել ա»․ Տիգրան Քոչարյան ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները Սա ո՞նց բնութագրել, եթե ոչ` թալան օրինական քողի տակ Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. Լավրով Կրկնակի վրաերթ՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում․ հետիոտնին նախ հարվածել է «BMW»-ն, ապա՝ «Opel»-ը Հետևողական ենք լինելու, պաշտպանելու ենք մեր խախտված իրավունքները․ «Գոյ» թատրոն Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են գալիք ընտրություններն անցկացնել մոլդովական սցենարով Սարքե՛ք Երևանի մայթերը, փող կա, չէ՞․ Պիպոյան Ադրբեջանցիներն ամբողջությամբ ոչնչացրել են Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Սիմոնյանի վարքագիծը, հորդորում ենք քննության առարկա դարձնել նրա պահվածքը «Opel»-ը մխրճվել է բեռնատարի քարշակի մեջ. 5 վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am