Դիմագրավում ենք լուրջ տագնապ. ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ

2019-ի հոկտեմբերից սկսած Լիբանանի տագնապը նոր եւ վտանգավոր դրսեւորումներով է ներկայանում այսօր:Այս մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարության մեջ։

«2024-ի սեպտեմբերից ի վեր երկիրն անընդհատ ենթակա է հարձակումների, եւ Լիբանանում ամբողջապես տիրում է պատերազմական վիճակ:

Հարավային Լիբանանից՝ Բեյրութ եւ նրա հարավային արվարձանները, Բեքա, Բաալբեկ եւ բազմաթիվ այլ տարածքներ ենթարկվում են բազմաթիվ ռմբակոծումների: Զոհերի թիվը մինչեւ այսօր հասնում է շուրջ 3.000-ի, վիրավորներինը՝ 13.000- ի: Ամբողջությամբ քանդվել են բնակելի շենքեր, այրվել հողատարածքներ: Ներքին գաղթականների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 1.200.000: Գաղթականներն ապաստանում են համեմատաբար ավելի ապահով շրջաններում, Լիբանանի ամբողջ տարածքում՝ ներառյալ Բուրջ Համուդ, Այնճար եւ այլ հայաբնակ թաղամասեր: Հայ քաղաքացիները եւ հայկական շրջաններն մինչ օրս պատերազմից լուրջ վնաս չեն կրել:

Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական կոմիտեն տեղում անմիջականորեն հետեւում է երկրի կացությանը, քաղաքական, ռազմական եւ սոցիալական իրավիճակին. ազգային իշխանությունների, հայկական կուսակցությունների, ուղեկից միությունների, ինչպես նաեւ բարեգործական հաստատությունների հետ առկա մնայուն կապն ու գործակցությունը նպաստում են գաղութի անվտանգության պահպահմանը եւ գոյացած դժվարություններին լուծումներ գտնելու աշխատանքին:

Այդուհանդերձ, կացությունը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ, եթե նկատի ունենանք անմիջական քաղաքական լուծումների բացակայությունը: Այսինքն՝ դիմագրավում ենք լուրջ տագնապ:

Անհրաժեշտ է ամրապնդել անվտանգության աշխատանքը:

Անհրաժեշտ է բաց պահել մեր կրթական հաստատությունները:

Անհրաժեշտ է հասնել կարիքավորներին, որոնց թիվը, բնականաբար, կավելանա ժամանակի ընթացքում:

Մեր կազմակերպությունը՝ իր ակումբներով, գրասենյակներով եւ կառույցներով, ուղեկից միություններով (ՀՕՄ-ԼՕԽ, ՀՄԸՄ եւ Համազգային), աշխույժ աշխատանք տանելով հանդերձ, իր կարողությունների նվազագույն աստիճանին հասած լինելով, գոյատեւելու լուրջ խնդիր ունի:

Ժողովուրդը սոցիալական եւ տնտեսական ծանրագույն պայմանների մեջ է: Գործատուներն ու առեւտրական հաստատությունները փակված են կամ դիմագրավում են փակվելու վտանգը: Գործազրկությունն աճել է, ապրանքների, բնակարանների վարձերն անհամեմատ բարձրացել են, կենցաղային դրությունը գաղթականներերի առկայության պատճառով՝ բարդացել:

Չնայած այս վիճակին՝ անհրաժեշտ է ոտքի մնալ: Միասնաբար պարտավոր ենք զորակցել մեր կառույցների գոյատեւմանը, առանց որոնց Լիբանանի հայությունը լրջորեն կվտանգվի:

Ավելորդ է մեկ անգամ եւս կրկնել, ընդհանրապես, միջինարեւելյան եւ, մասնավորապես, Լիբանանի գաղութների համահայկական կարեւորության մասին: Հետեւաբար, ներկա դժնդակ պայմաններում լիբանանահայությանն օժանդակության ձեռք մեկնելը պետք է համարել բոլորիս պարտքը:

Այս նպատակով մեր մի շարք շրջաններում արդեն իսկ սկսվել է հանգանակություն. հանգանակություն շուտով կսկսվի նաեւ այլ շրջաններում: Կոչ ենք ուղղում մեր ժողովրդին՝ այս նոր ճգնաժամի պահին գործուն մասնակցությամբ զորավիգ կանգնել լիբանանահայությանը»,- ասված է հայտարարության մեջ։

դիտվել է 538 անգամ
Լրահոս
Իրանում կորել է ուսանողուհին, որը մերկացել է ի նշան հիջաբի դեմ բողոքի․ Ինչպե՞ս են հազարավոր կանայք փորձում փրկել նրան մահից Կարեն Անդրեասյանի «շառաչուն ապտակը»՝ Արփի Դավոյանին․ 168.am «Արմենիա Էյրվեյզը» նոր ինքնաթիռ է ձեռք բերել, այս անգամ՝ բեռնատար. «Հետք» Ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում COP29-ին Դիմագրավում ենք լուրջ տագնապ. ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ Լարսը փակել է Սասունիկ գյուղում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը Աղբահավաքության շոուն կա, բայց աղբի հավաքումը չկա Անհապաղ լուծարել վերաքննիչ ու վճռաբեկ ատյանները. Երվանդ Վարոսյան «Ուրիշ տեղ չունե՞ք գնալու, թե՞ դզել ա»․ Տիգրան Քոչարյան ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները Սա ո՞նց բնութագրել, եթե ոչ` թալան օրինական քողի տակ Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. Լավրով Կրկնակի վրաերթ՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում․ հետիոտնին նախ հարվածել է «BMW»-ն, ապա՝ «Opel»-ը Հետևողական ենք լինելու, պաշտպանելու ենք մեր խախտված իրավունքները․ «Գոյ» թատրոն Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են գալիք ընտրություններն անցկացնել մոլդովական սցենարով Սարքե՛ք Երևանի մայթերը, փող կա, չէ՞․ Պիպոյան Ադրբեջանցիներն ամբողջությամբ ոչնչացրել են Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Սիմոնյանի վարքագիծը, հորդորում ենք քննության առարկա դարձնել նրա պահվածքը «Opel»-ը մխրճվել է բեռնատարի քարշակի մեջ. 5 վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am