Հետևողական ենք լինելու, պաշտպանելու ենք մեր խախտված իրավունքները․ «Գոյ» թատրոն

«Գոյ» թատրոնը հայտարարություն է տարածել․

«2024թ․ նոյեմբերի 4-ին «Գոյ» թատրոնը պետք է սկսեր իր բնականոն աշխատանքը` մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը:

«Գոյ» թատրոնի շահերի պաշտպան Կարո Ասատրյանը և «Գոյ» թատրոնի անձնակազմը 2024թ․ նոյեմբերի 4-ին, ժամը 11:00-ին մոտեցան Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, որպեսզի վերջինիս տնօրենին ներկայացնեն պահանջ՝ «Դադարեցնել գույքի ապօրինի օգտագործումը և չխոչընդոտել «Գոյ» թատրոնի աշխատակիցների մուտքը թատրոնի տարածք:

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը ընդունեց միայն ԶԼՄ-ներին և «Գոյ» թատրոնի երկու ներկայացուցչի:

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը, առանց լսելու «հյուրերի»՝ «Գոյ» թատրոնի անձնակազմի գալու նպատակը և պահանջը, օգտվելով մեծաթիվ տեսախցիկների և լրագրողների ներկայությունից, իրեն իրավունք վերապահեց հանդես գալ մամլո ասուլիսի ֆորմատով, այնինչ «Գոյ» թատրոնի անձնակազմը եկել էր հստակ պահանջով: Չտրվելով սադրանքներին ` «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները դուրս եկան այդ հանդիպման սրահից:

Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության կողմից ի պատասխան 2024թ.-ի հոկտեմբերի 30-ի մեր գրությանը, պարզաբանենք՝

Արդարադատության նախարարությունն իր գրության մեջ, հղում անելով օրենքի դրույթներին, վկայակոչել է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում չէ մեկնաբանելը դատական վճռի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատականներ տալը, միևնույն ժամանակ ասել է, որ «...պարտավոր չէ որևէ բացատրություն տալ. պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել , վնասել դատարանի կամ դատավորի անկախությանը...»։

Արդարադատության նախարարությունն, իր կողմից վերը նշված հանգամանքները շրջանցելով, այնուամենայնիվ, մեկնաբանման կարգով անդրադարձել է բարձրացված հարցին:

Մեջբերում ենք․ «... Հարկ է նշել, որ «Datalex» տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ քննարկվող դեպքում գործով հայցվորների կողմից ներկայացվել է ճանաչման հայց»:

Փաստ է, որ Արդարադատության նախարարությունը չի ծանոթացել դատական գործի նյութերին և, հղում անելով «Datalex» տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությանը, հիմք ընդունելով այն ճանաչման հայցը, որը դատարանը վերադարձրել է, իսկ մեր կողմից վերադարձված հայցադիմումը շտկվել է՝ պահաանջը փոխվել և նորից ներկայացվել՝ արդեն որպես վիճարկման հայց:

Վերադառնալով Արդարադատության նախարարության մեկնաբանությանը` պետք է արձանագրենք, որ հստակ փաստված է՝ «Վարչական դատավարության օրենսգրքի ուժով վարչական ակտի կասեցումն օրենքի ուժով կասեցվում է միայն վիճարկման հայցի ներկայացման պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն»:

Ելնելով վերոգրյալից` Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն, պետք է կասեցվի Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքը, քանի որ թիվ ՎԴ/2195/05/24 Վարչական գործի պահանջը բխում է վիճարկման հայցի տրամաբանությունից:

Այսօր էլ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի կողմից փաստացի շարունակվում են ապօրինությունները և իրավունքի խախտումները։

Մենք հորդորում ենք՝

ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ դադարեցնել անօրինությունը, մենք հետևողական ենք լինելու մեր խախտված իրավունքների պաշտպանության գործընթացին»:

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Իրանում կորել է ուսանողուհին, որը մերկացել է ի նշան հիջաբի դեմ բողոքի․ Ինչպե՞ս են հազարավոր կանայք փորձում փրկել նրան մահից Կարեն Անդրեասյանի «շառաչուն ապտակը»՝ Արփի Դավոյանին․ 168.am «Արմենիա Էյրվեյզը» նոր ինքնաթիռ է ձեռք բերել, այս անգամ՝ բեռնատար. «Հետք» Ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում COP29-ին Դիմագրավում ենք լուրջ տագնապ. ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ Լարսը փակել է Սասունիկ գյուղում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը Աղբահավաքության շոուն կա, բայց աղբի հավաքումը չկա Անհապաղ լուծարել վերաքննիչ ու վճռաբեկ ատյանները. Երվանդ Վարոսյան «Ուրիշ տեղ չունե՞ք գնալու, թե՞ դզել ա»․ Տիգրան Քոչարյան ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները Սա ո՞նց բնութագրել, եթե ոչ` թալան օրինական քողի տակ Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. Լավրով Կրկնակի վրաերթ՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում․ հետիոտնին նախ հարվածել է «BMW»-ն, ապա՝ «Opel»-ը Հետևողական ենք լինելու, պաշտպանելու ենք մեր խախտված իրավունքները․ «Գոյ» թատրոն Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են գալիք ընտրություններն անցկացնել մոլդովական սցենարով Սարքե՛ք Երևանի մայթերը, փող կա, չէ՞․ Պիպոյան Ադրբեջանցիներն ամբողջությամբ ոչնչացրել են Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Սիմոնյանի վարքագիծը, հորդորում ենք քննության առարկա դարձնել նրա պահվածքը «Opel»-ը մխրճվել է բեռնատարի քարշակի մեջ. 5 վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am