ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Սիմոնյանի վարքագիծը, հորդորում ենք քննության առարկա դարձնել նրա պահվածքը

«Հոկտեմբերի 31-ին հերթական միջադեպն է գրանցվել Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի և Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողի միջև: Այս անգամ Ալեն Սիմոնյանի անզուսպ վարքագծի թիրախում Mediahub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանն էր, ում խոսքով՝ ինքը 10 տարուց ավելի լուսաբանել է Ազգային ժողովի աշխատանքները, և երբևէ որևէ լրագրողի նկատմամբ Խորհրդարանի որևէ ղեկավար նման վերաբերմունք չի ցուցաբերել:

Լրագրողի խոսքով՝ ԱԺ նախագահն իրենց շփման սկզբից թիրախավորել է թե՛ իրեն, թե՛ այն լրատվամիջոցին, ուր ինքն աշխատում է, ապա վիճաբանությունը թեժացել է այնքան, որ լրագրողը մտավախություն է ունեցել, որ Ալեն Սիմոնյանը բռնություն կկիրառի իր նկատմամբ, հատկապես, որ վերջինիս թիկնապահները բռնել են իր ձեռքերը: Սակայն լրագրողի խոսքով՝ հենց վերջիններս էլ հանգուցալուծել են իրավիճակը:

Ալեն Սիմոնյանը, բնականաբար, տեղի ունեցածի իր տարբերակն է ներկայացրել, սակայն, բարեբախտաբար, տեխնիկայի զարգացման այս դարում ցանկության դեպքում հնարավոր է պարզել՝ իրականում ինչ է տեղի ունեցել:

ԱԺ միջանցքներում տեսախցիկներ կան տեղադրված, այն հատվածում, ուր տեղի է ունեցել միջադեպը, նույնպես պետք է, որ տեսախցիկներ լինեն։ Հետևաբար, եթե ԱԺ աշխատակազմը կամ Պետական պահպանության ծառայությունն առանց մոնտաժելու տրամադրի ԱԺ տեսախցիկների արձանագրածը, իրավիճակն ավելի հասկանալի կլինի: ԱԺ նախագահն ինքը պետք է շահագրգռված լինի, որ տեսախցիկների արձանագրվածն առանց մոնտաժվելու տրամադրվի շահագրգիռ բոլոր կողմերին:

Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում աշխատող լրագրողների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու ու նրանց իր հրահանգով թևերից քարշ տալով ԱԺ շենքից դուրս հանելու հարուստ փորձ ունի ու բոլոր այդ դեպքերում իր վարքի համար երբևէ պատասխանատվության չի ենթարկվել իր թիմակիցների ու կուսակցության կողմից:

Ալեն Սիմոնյանը պատասխանատվության չենթարկվեց նաև այն ժամանակ, երբ թքեց քաղաքացու վրա:

Հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2023 թվականի ապրիլին Կասկադի տարածքում թքել էր քաղաքացու դեմքին։ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև միջադեպը ծագել էր այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցներով զբոսնող Ալեն Սիմոնյանին տեսնելուց հետո քաղաքացին վանկարկել էր՝ «Դա-վա-ճա՛ն, դա-վա-ճա՛ն»։ Ալեն Սիմոնյանը թիկնապահներին հանձնարարել էր բռնել քաղաքացու ձեռքերից ու մոտենալով՝ թքել էր քաղաքացու դեմքին:

Ալեն Սիմոնյանը պատասխանատվության չենթարկվեց նաև 2022թ. սեպտեմբերին, երբ Ազգային ժողովի նախասրահում պետական պահպանության ծառայողներին հրահանգեց շենքից հեռացնել լրագրողներ Անի Գևորգյանին և Սյուզի Բադոյանին:

Ալեն Սիմոնյանի հրահանգով ՊՊԾ աշխատակիցներն Անի Գևորգյանին քարշ տալով հեռացրեցին շենքից, և այդ խայտառակ վարքի համար նա որևէ պատասխանատվության չենթարկվեց:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության վարչությանը հորդորում է քննության առարկա դարձնել Ալեն Սիմոնյանի պահվածքը, սանձել վերջինիս:

Տեղի ունեցածի կապակցությամբ հրավիրում ենք իրավապահ մարմինների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ծառայությունների և միջազգային լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը:

Համապատասխան մարմիններից պահանջում ենք հրապարակել Ալեն Սիմոնյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպի չմոնտաժված տեսանյութը:

Քանի դեռ տեսանյութը չի հրապարակվել, միջադեպի մասին լրագրողի կողմից ներկայացված տարբերակին չվստահելու հիմքեր չունենք:

Միևնույն ժամանակ Խորհրդարանում և այլ պետական մարմիններում աշխատող լրագրողներին կոչ ենք անում խստիվ պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չտրվել սադրանքներին, որքան էլ դա երբեմն շատ դժվար լինի»:

Հայաստանի Ժուռնալիստների միություն

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Իրանում կորել է ուսանողուհին, որը մերկացել է ի նշան հիջաբի դեմ բողոքի․ Ինչպե՞ս են հազարավոր կանայք փորձում փրկել նրան մահից Կարեն Անդրեասյանի «շառաչուն ապտակը»՝ Արփի Դավոյանին․ 168.am «Արմենիա Էյրվեյզը» նոր ինքնաթիռ է ձեռք բերել, այս անգամ՝ բեռնատար. «Հետք» Ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում COP29-ին Դիմագրավում ենք լուրջ տագնապ. ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ Լարսը փակել է Սասունիկ գյուղում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը Աղբահավաքության շոուն կա, բայց աղբի հավաքումը չկա Անհապաղ լուծարել վերաքննիչ ու վճռաբեկ ատյանները. Երվանդ Վարոսյան «Ուրիշ տեղ չունե՞ք գնալու, թե՞ դզել ա»․ Տիգրան Քոչարյան ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները Սա ո՞նց բնութագրել, եթե ոչ` թալան օրինական քողի տակ Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. Լավրով Կրկնակի վրաերթ՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում․ հետիոտնին նախ հարվածել է «BMW»-ն, ապա՝ «Opel»-ը Հետևողական ենք լինելու, պաշտպանելու ենք մեր խախտված իրավունքները․ «Գոյ» թատրոն Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են գալիք ընտրություններն անցկացնել մոլդովական սցենարով Սարքե՛ք Երևանի մայթերը, փող կա, չէ՞․ Պիպոյան Ադրբեջանցիներն ամբողջությամբ ոչնչացրել են Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Սիմոնյանի վարքագիծը, հորդորում ենք քննության առարկա դարձնել նրա պահվածքը «Opel»-ը մխրճվել է բեռնատարի քարշակի մեջ. 5 վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am