Ինչպե՞ս հանձնվեց Արցախը. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանւ գրում է. «Ինչպե՞ս հանձնվեց Արցախը

Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, հայոց պատմության հաջորդ դասագրքերում մեր երեխաները կկարդան, որ Արցախը հանձնեցին 12 հազար դասալիքները, մշտական մեղավոր պեչատված նախկինները, Վանեցյանը, սպիտակ Նիվան, Լի Խարվին, չի բացառվում նաեւ՝ Լենոնի վրա կրակած Մարկ Չեպմենը։

Իսկ իրականում՝ ինչպե՞ս հանձնվեց Արցախը։ Հիմա քչերն են հիշում, որ հեղափոխական էքստազի օրերին, 2018-ի մայիսի սկզբին, Նիկոլը ոչ միայն Արցախը չէր համարում Ադրբեջան, այլ նաեւ հենց էդ օրերին հրապարակում խոստացավ Արցախը վերամիավորել Հայաստանին։

Ու այս հայտարարությանը հետեւեց հրապարակի մի քսան րոպեանոց բուռն օվացիան։ Իսկ արդեն 2018-ի մայիսի 5-ի իր պատմական ելույթում Նիկոլը հայտարարեց՝ «Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որեւէ վտանգ չի պարունակում, այլեւ նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի և Արցախի պետականության համար»։

Ключевое слово՝ Արցախի պետականություն։ Եւ սա ասել է այն նույն անձը, ով մեկ տարի առաջ Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջան։

Անցնենք առաջ։ Նույն օրը, նույն ելույթում, Նիկոլը հայտարարեց՝ «Հայկական հեղափոխության արդյունքն ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը։ Այսօր, առավել քան երբեւէ, մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը»։ Թե ո՞ւր էր էդ ժամանակ Ալմաթիի հռչակագիրը, որով Արցախը հանձնված էր դեռ 91-ին՝ հեղափոխական բուրեվեստնիկները լռում են։

Այս պատմական ելույթից հետո, երբ բոլորիս թվաց, թե Արցախի միջազգային ճանաչմանը чуть ли не ժամեր են մնացել, Նիկոլը գնաց Ստեփանակերտ, էն Ստեփանակերտը, որը 72 ժամում հանձնվեց թուրքին, ու այ հենց էդ նույն Ստեփանակերտում հատարարեց, որ Արցախը Հայաստան է ու վերջ, եւ մի հատ էլ սպառնաց Ալիեւին, ասելով՝ «Փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։ Ու էլի՝ ոչ մի խոսք Ալմաթիի հռչակագրի մասին, որով, ըստ Նիկոլի, նախկինները դեռ 1991-ին էին հանձնել Արցախը։

Ահա այսպես, հետեւողական ու նպատակասլաց, Նիկոլը մոտեցրեց Արցախի անկումը։

Հետո արդեն՝ սեփանակ կետից բանակցություններն էին, «ոչ մի բան էլ չենք բանակցում», «ինչ ուզում եմ՝ էն էլ բանակցում եմ», մադրիդյան սկզբունքները ինչ-որ մի հյուրանոցի պիվնոյում մյունխենյանով փոխելու անկանոն քայլերն ու հայտարարությունները, որոնք վերջնականապես փակեցին կապկանն ու բացեցին պատերազմի դուռը։

Հայրենադավության, պերմանենտ կապիտուլյացիաների ու հող հանձնելու դուռը, որը դեռ լայն բացված է»։

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Իրանում կորել է ուսանողուհին, որը մերկացել է ի նշան հիջաբի դեմ բողոքի․ Ինչպե՞ս են հազարավոր կանայք փորձում փրկել նրան մահից Կարեն Անդրեասյանի «շառաչուն ապտակը»՝ Արփի Դավոյանին․ 168.am «Արմենիա Էյրվեյզը» նոր ինքնաթիռ է ձեռք բերել, այս անգամ՝ բեռնատար. «Հետք» Ֆոն դեր Լայենը չի մասնակցի Բաքվում COP29-ին Դիմագրավում ենք լուրջ տագնապ. ՀՅԴ Բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ Լարսը փակել է Սասունիկ գյուղում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը Աղբահավաքության շոուն կա, բայց աղբի հավաքումը չկա Անհապաղ լուծարել վերաքննիչ ու վճռաբեկ ատյանները. Երվանդ Վարոսյան «Ուրիշ տեղ չունե՞ք գնալու, թե՞ դզել ա»․ Տիգրան Քոչարյան ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները Սա ո՞նց բնութագրել, եթե ոչ` թալան օրինական քողի տակ Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. Լավրով Կրկնակի վրաերթ՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում․ հետիոտնին նախ հարվածել է «BMW»-ն, ապա՝ «Opel»-ը Հետևողական ենք լինելու, պաշտպանելու ենք մեր խախտված իրավունքները․ «Գոյ» թատրոն Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են գալիք ընտրություններն անցկացնել մոլդովական սցենարով Սարքե՛ք Երևանի մայթերը, փող կա, չէ՞․ Պիպոյան Ադրբեջանցիներն ամբողջությամբ ոչնչացրել են Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Սիմոնյանի վարքագիծը, հորդորում ենք քննության առարկա դարձնել նրա պահվածքը «Opel»-ը մխրճվել է բեռնատարի քարշակի մեջ. 5 վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am