ՀՀ գլխավոր դատախազությունը չի արձագանքում՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի՝ Ադրբեջանի դեսպանից ստացած սպառնալիքներին։ Համենայն դեպս՝ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան զերծ մնացին մեկնաբանությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել ԵՄ-ին, Բելգիային այն բանից հետո, երբ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին, ինչի մասին հաղորդել է politico.eu-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Թանգլա հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը երկրի ազգային օրվա առթիվ:
Ենթադրվում է, որ դա Անկարայի կողմից հովանավորվող առաջին գործողությունն էր, որին հրավիրվել էր Հայաստանի դեսպանատուն՝ 2020 թվականին Թուրքիայի և Թուրքիայի մերձավոր դաշնակից Ադրբեջանի միջև պատերազմից հետո:
ՀՀ ԱԳՆ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը այսօր պաշտոնապես հաստատել է տեղեկությունը՝ նշելով․ «Մեզ հասած տեղեկություններով՝ ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են հնչել, որի վերաբերյալ հայտնել ենք բելգիական կողմին հայտագրով, ինչպես նաև Եվրամիությանը։ Այդ հարցով հետաքննում է տեղի ունենում։ Դեռևս որևէ արձագանք չկա»։ Սա, ի դեպ, հայկական կողմի առաջին և առ այս պահը միակ արձագանքն է․ ադրբեջանցի դեսպանի վարքագիծը դատապարտող հայտարարություն ո՛չ ՀՀ ԱԳՆ-ն է պաշտոնապես կատարել, ո՛չ ՀՀ կառավարությունն առհասարակ։ «Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՀՀ գլխավոր դատախազության հետ՝ մեկնաբանություն ստանալու, սակայն կառույցն առ այժմ զերծ է մնացել արձագանքից՝ խնդրելով գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանը ստանալուց հետո այն ևս կհրապարակվի
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը