Թուրքիայում բողոքի ցույցեր են. 60 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` արտահայտելու իրենց բողոքը ընդդիմադիր կուսակցական քաղաքապետերին ձերբակալելու և նրանց փոխարեն իշխանական հոգաբարձուների նշանակման դեմ, գրում է Ermenihaber-ը:

Ցույցերն իրականացվում են երկրի արևելյան հատվածում գտնվող Մարդին, Բաթման և Հալֆեթի քաղաքներում, որտեղ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից նշանակվել էին հոգաբարձուներ (դրածո):

Հարկ է նշել, որ նոյեմբերի 4-ին քաղաքապետարանների դիմաց տեղի ունեցած ցույցերին միջամտել է ոստիկանությունը և բիրտ ուժ կիրառել:

Նշվում է, որ ոստիկանութան կողմից օգտագործվել է պղպեղային գազ և ջրցան: Ընդհանուր առմամբ, ամենաքիչը ձերբակալվել է 60 մարդ, այդ թվում՝ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) և «Ժողովրդավարական շրջանների կուսակցության» ղեկավար շրջանակներ:

Ցուցարարների մեջ է եղել նաև «DEM» կուսակցական, Բաթմանի համանախագահ, կին քաղաքական գործիչ Գյուլիստան Շյոնուքը, ով թուրքական լրատվական «Bianet» գործակալության հետ զրույցում ասել է.

«Մենք այստեղ ենք լինելու, քանի դեռ այդ որոշումը չի չեղարկվել: Այստեղից և ոչ մի հետ քայլ չենք անելու»:
Նշենք, որ ընդդիմադիրների և իշխանությունների միջև վերջին (մարտի 31) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո անհավասարակշռություն է ձևավորվել. Չնայած պառլամենտական և կառավարական իշխանությունը շարունակում է մնալ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ձեռքում, ՏԻՄ ղեկավարների պաշտոններում ավելի շատ ընտրվել են ընդդիմադիր գործիչներ, ինչն էլ ուղեկցվում է ընդդիմադիրների նկատմամբ տարրատեսակ բռնաճնշումներով և ձերբակալություններով:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Մոսկվան, ի տարբերություն արևմտյան կեղծավոր միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել. Լավրով Կրկնակի վրաերթ՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում․ հետիոտնին նախ հարվածել է «BMW»-ն, ապա՝ «Opel»-ը Հետևողական ենք լինելու, պաշտպանելու ենք մեր խախտված իրավունքները․ «Գոյ» թատրոն Նիկոլ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են գալիք ընտրություններն անցկացնել մոլդովական սցենարով Սարքե՛ք Երևանի մայթերը, փող կա, չէ՞․ Պիպոյան Ադրբեջանցիներն ամբողջությամբ ոչնչացրել են Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Սիմոնյանի վարքագիծը, հորդորում ենք քննության առարկա դարձնել նրա պահվածքը «Opel»-ը մխրճվել է բեռնատարի քարշակի մեջ. 5 վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել պարեկները Ինչպե՞ս հանձնվեց Արցախը. Նաիրա Զոհրաբյան Գուրգեն Սրսենյանը Միրզոյանի սրտով չէ՞ (լուսանկարներ) Ճարմանդ, նամականիշ․ երեք պաշտոնյա պաշտոնական հանդիպումների ժամանակ նվերներ է ստացել․ Հետք Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը․ Արսենյան ՀՀ գլխավոր դատախազությունը չի արձագանքում՝ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի՝ Ադրբեջանի դեսպանից ստացած սպառնալիքներին COP29-ի անցկացումն Ադրբեջանում և դրանից բխող կոնկրետ վտանգները Հայաստանի համար. Հենրիխ Դանիելյան Թուրքական բանակը Էրդողանի հրահանգով մտել է քաղաքներ և խոշտանգել քուրդ ժողովրդին Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի մոտ սկսում են հավաքվել ընդդիմության ներկայացուցիչներ և քաղաքացիական ակտիվիստները Սյունիքում ծեծկռտուքի և դանակահարության վարույթով կին մեղադրյալների մասով նյութերը դատարանում են Թուրքիայում բողոքի ցույցեր են. 60 մարդ է ձերբակալվել Ինչու է ԵՄ պատվիրակությունը Երևանում Եղանակը առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am