«Հայերի էթնիկ զտման մեջ մեղավոր» Ադրբեջան էկոակտիվիստ Գրետա Թունբերգը չի մեկնի. հայտնում է «Ազատություն»-ը: Թույլ տալ նավթային ռեժիմին անցկացնել կլիմայական համաժողով, ըստ էկոակտիվիստի, «կեղծավորություն» է թե՛ Ադրբեջանի բնակիչների, թե՛ հայերի հանդեպ, թե՛ կլիմայի հանդեպ: Գրետա Թունբերգն այժմ Վրաստանում է: Blankspot-ի հետ հարցազրույցում Թունբերգը կիսվել է իր պլաններով. նա ծրագրում է մնալ Վրաստանում մինչև COP29-ի սկիզբը, հետո Հայաստան մեկնել։ Blankspot-ը հիշեցնում է՝ անցած տարվա գարնանը Գրետա Թունբերգին սատարող հայտարարություն էր արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, երբ էկոակտիվիստը ցույցից հետո ձերբակալվել էր հոլանդական ոստիկանության կողմից: Ադրբեջանն ընդգծել էր COP29-ի ընթացքում կլիմայի ակտիվիստներին ազատ ցույց անելու հնարավորություն տալու կարևորությունը: «Աբսուրդ է, որ ավտորիտար ռեժիմն ինձ օգտագործում է որպես պատրվակ՝ արդարացնելու մարդու իրավունքների իր խախտումները, (հայ) ռազմագերիներին, այլախոհներին պատանդ վերցնելը, իսկ հետո համերաշխություն է հայտնում ինձ հետ՝ ցույցի հետևանքով կալանքի տակ գտնվելու համար»,- նշել է էկոակտիվիստը:
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը