Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր, ի թիվս այլնի, պահանջում է հայ գերիների ազատ արձակում

Վերջին շրջանում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում ծավալուն աշխատանքներ է իրականացրել, որոնք COP 29-ին ընդառաջ, միտված էին բարձրացնելու նրանց իրազեկվածությունը Ադրբեջանում մարդու իրավունքների և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ Կատարված աշխատանքների արդյունքում Եվրոպական խորհրդարանի թվով 52 պատգամավորներ ստորագրել են հայտարարություն, որով Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, երաշխավորել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, ադրբեջանական զինուժը դուրս բերել ՀՀ օկուպացված տարածքներից։

Հայտարարությունը ստորագրած պատգամավորները ներկայացնում են Եվրոպական խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերը, կան նաև անկախ պատգամավորներ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների կողմից ընդունված հայտարարության առթիվ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․

«Եվրոպական Խորհրդարանի անդամների այս կոչը հստակ ազդանշան է՝ ուղղված թե՛ Ադրբեջանին, թե՛ ԵՄ ղեկավարությանը COP29-ից անմիջապես առաջ։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակաբար աշխատում է խորհրդարանի անդամների հետ՝ հայտարարության մեջ ընդգրկված հարցերի վերաբերյալ, և մենք երախտապարտ ենք նրանց, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանին առհասարակ՝ արդարության ձայնը լինելու համար։ Ավելորդ է ասել, որ Հայ դատի գրասենյակը, որպես եվրոպական համայնքային կազմակերպություն, կշարունակի աշխատել, որպեսզի հաշվետվողականության և ազդեցիկ քայլերի մղի ԵՄ գործադիր իշխանություններին։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության հայերեն թարգմանությունն ամբողջությամբ։

Հայտարարություն Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ

2024 թ. նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ մենք ցանկանում ենք ընդգծել, որ բացի կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալից համաժողով լինելուց, այն նաև իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին: Ուստի ընդունող երկրի, այս դեպքում՝ Ադրբեջանի համար պետք է առաջնեհրթ նշանակություն լինի հավատարմությունն այս սկզբունքներին:

Համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից 2021 թ․ մայիսից ընդունված համապատասխան բանաձևերի և զեկույցների՝ մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում.

անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, ներառյալ վանքերը, խաչքարերը, մնան անձեռնմխելի և զերծ «ալբանացումից», ինչպես նաև պատմության վերախմբագրումից
ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։
Ավելին, մենք ԵՄ խորհրդին, Հանձնաժողովին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին կոչ ենք անում հաշվի առնել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված վերոհիշյալ բանաձևերն և գործել դրանց ոգուն համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
«Արմեն Գրիգորյանն ընդհանրապես հասկանու՞մ է՝ ինչ է ասում, խոսե՛ք հետը»․ Խաչատրյանը՝ Պապոյանին (video) Գնել Սանոսյանը՝ Փաշինյանի համար «մասովկա» ապահովելու և ՔՊ–ի ներսում սկսված խմորումների մասին (video) Շիրակի մարզպետը բացահայտում է՝ ինչ տեղի ունեցավ «Բալասանյան» դաշինքի անդամների հետ (video) #ՈՒՂԻՂ․ Աննայի հետ «լափածնե՛ր», լա՛վ լսեք՝ դուք ով եք․ Տաթև Արցախ (video) #ՈՒՂԻՂ․ Քոչարյան Անդոն խոսեց․ «ՔՊ-ական մաֆիան ներսից պայթու՞մ է»․ Սարգիս Ավետիսյան (video) էս ի՞նչ հեքիաթներ եք պատմում. 91 թվին ձեր Լևոն Տեր Պետրոսյանն էր պաշտոնի. ընդդիմադիրը՝ Պապոյանին (video) «Սիմիդյան չէ՝ ով ուզում է լինի, նշել է՝ թող բռնվի»․․․ (video) #ՀԻՄԱ․ Աննա՛ և մյուսներդ, լավ լսեք՝ ովքեր են իրական հաջողակ մարդիկ․ Ռուզան Ստեփանյան (video) Գևորգ Պապոյանը` իրենց թիմում կոռուպցիայի և ՔՊ-ում լարվածության մասին (video) Տիգրան Ավինյան, հունվարի 1-ից տրանսպորտը չի՛ թանկանալու․ Մեսրոպ Մանուկյան (video) Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին Տեղեկություն ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի մասին նախագծին, ստիպված ենք 2 ամսով հետաձգել. Գեղամ Մանուկյան Հենց հիմա սարսափելի բան եք ասում․ Արթուր Խաչատրյան (video) Բաքուն կարող է Երևանին «ստիպել» խաղաղության պայմանագիր կնքել. Ադրբեջանի ԱԽՔ Սիսակ Գաբրիելյա՞նն է Անդրանիկ Քոչարյանի դեմ գործընթաց սկսել (video) Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում Ուզենք, թե չուզենք՝ ԱՄՆ ընտրություններն ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա. Սուրեն Սարգսյան Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից Ով է Փաշինյանի սրտի արդարադատության նախարարը Փաշինյանը «Դվինում» է. լրագրողներին նույնիսկ չեն թողնում շենքին մոտենալ ԲԴԽ-ը մերժել է դատավոր Նապոլեոն Օհանյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը АНО «Евразия» организовала культурно-образовательную экскурсию «Русский след в Гюмри» ԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Լեռնային Ղարաբաղի կորստից հետո. VOA ՊԵԿ-ը բացահայտել է 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am