Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2024 թվականին նվազել է... ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով։ «Չեմ ուզում դրամատիզացնել, բայց տուրիստական օպերատորներն ապրիլմայիս ամիսներին չեղարկել են հազարավոր այցեր, կարծում եմ՝ մեծ թվով զբոսաշրջիկներ չեն եկել Հայաստան Երևանում կազմակերպված հանրահավաքների պատճառով, հատկապես այն պարագայում, երբ ռուսական որոշ հեռուստաալիքներ հայտարարեցին մինչև 200 հազար մարդկանց մասնակցությամբ հանրահավաքների մասին»,- ասել է նա։

Այն, որ զբոսաշրջիկների թիվը նվազել է, նորություն չէ. դա երևում է թե՛ անզեն աչքով, թե՛ վիճակագրական տվյալներով: Բայց դա ընդդիմության հանրահավաքների հետ կապելու համար առնվազն պետք է ծայրահեղ մեծ երևակայություն ունենալ: Այսինքն, փոխանակ հասկանալու իրական պատճառները, մարդիկ որոշել են զբաղվել տիպիկ քպականությամբ՝ մեղավոր «նշանակելով» այլոց, այլ երևույթների, այս դեպքում՝ հանրահավաքները:

Հանրահավաքներ Հայաստանում եղել են միշտ, եղել ու լինում են ցանկացած երկրում, հենց թեկուզ՝ հարևան Վրաստանում, բայց զբոսաշրջությունը չի տուժում: Իրականում զբոսաշրջային հոսքերի նվազման պատճառները չափազանց շատ են, այդ թվում՝ նույն քպական իշխանության ապաշնորհության արդյունքում: Ընդ որում, ոլորտի մասնագետները նշում են, որ դրանց թվում կա նաև մի շատ էական պատճառ, որի մասին իշխանությունները լռում են: Խոսքն այն մասին է, որ այս տարվա գարնանը Հայաստանում փաստացի կասեցվեց «ՄԻՐ» վճարային համակարգի քարտերով գործարքների սպասարկումը:

Դա առարկայական խնդիրներ է ստեղծում Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար, ինչն էլ լուրջ պատճառ է դարձել, որ շատերը նախընտրում են ոչ թե այցելել Հայաստան, այլ ուրիշ երկրներ՝ բոլոր հետևանքներով: Թե որքանով էր վերոնշյալ որոշումը արդարացված կամ ոչ, այլ հարց է, սակայն փաստը մնում է փաստ, որ այդ մասին՝ որպես պատճառ, իշխանությունները նախընտրում են չխոսել: Դեռ գարնանը տնտեսագետներից շատերը զգուշացնում էին, որ «Միր» քարտերի սպասարկման արգելքը Հայաստանում տնտեսական ճգնաժամի է հանգեցնելու: Մյուս կողմից՝ թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան զբոսաշրջային ոլորտի փորձագետները զգուշացնում էին, որ ռուսական լսարանին հստակ պետք է հասկացնել, որ սա կանխամտածված արգելք չէ ռուսների դեմ: Արե՞լ են այս ուղղությամբ իշխանությունները, ավելի ճիշտ՝ իրավասու նախարարությունը, ինչ-որ բան: Վստահաբար՝ ոչ: Դե, մնում է սեփական մեղքերը նորից այլոց «գրպանը գցել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am