Փաշինյանը «Դվինում» է. լրագրողներին նույնիսկ չեն թողնում շենքին մոտենալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին «Դվին» հյուրանոցում է, որտեղ մասնակցում է «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն» միջազգային համաժողովին, հաղորդում է News.am-ը:
Ու թեեւ այս միջոցառման համար լրագրողներին հավատարմագրել են, սակայն նրանց նույնիսկ թույլ չեն տալիս տարածքին մոտենալ, գրում է կայքը։
Նշենք, որ համաժողովի կազմակերպիչը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է:
Նախարարությունն ավելի վաղ լրագրողներին հավատարմագրելու համար հայտարարություն էր տարածել եւ վստահեցրել, որ համաժողովը մեկնարկում է ժամը 11.20, մինչդեռ քիչ առաջ հայտնի դարձավ, որ համաժողովն արդեն մեկնարկել է եւ դրան մասնակցում է վարչապետ Փաշինյանը։