Իշխանությունները մեծ եռանդով շարունակում են կրթական համակարգի կուսակցականացումը․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է․

«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում օրվա բռնապետական իշխանությունները մեծ եռանդով շարունակում են կրթական համակարգի կուսակցականացումը։

Հայաստանի Հանրապետության կրթական համակարգն ապակուսակցականացնելու խոստումով 2018 թվականին իշխանությունը զավթած ՔՊ-ականները այս օրերին էլ զբաղված են դպրոցներում յուրայիններին տեղավորելու գործընթացով։

Այս աղետաբեր գործընթացից անմասն չմնացին նաև Շիրակի թե՛ մարզային, թե՛ համայնքային իշխանությունները։ Թե ինչպիսի արագությամբ ու տքնաջանությամբ մարզի «հեղափոխականները» սկսեցին փրկել կրթական համակարգը և ազատվել ոչ յուրային տնօրեններից՝ կարելի էր ուղղակի «հպարտանալ»։

Մարզում դպրոցի տնօրեն դառնալու համար թեկնածուն պետք է կուրորեն հավատա ու կիսի ՔՊ-ական խմբակի հակապետական հայացքները։

Որոշ ժամանակ առաջ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հարցով դիմեցի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, թե արդյոք իր պաշտոնավարման ժամանակահատվածում քաղաքական ուղղորդումները և կուսակցականացումը դպրոցներից վերացե՞լ են, թե՞ ոչ։ Հարցին ի պատասխան տիկին նախարարը վստահեցրեց, որ իրենք հեռու են նմալ գործելաոճից։

Մի քանի օրինակով փորձեմ հակադարձել տիկին Անդրեասյանին ․․․

1․«Գտաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Խանում Խոջումյան՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի ազգական

2․«Կապսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նելլի Խոջումյան՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորաքույր։

3․«Ջաջուռի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Թամարա Սուվարյան՝ Ախուրյան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

4․ «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Նարինե Մուշեղյան՝ Ախուրյան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

5․ «Նոր Ախուրյանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուիզա Կարապետյան՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի մորաքույր։

6․ «Ղազանչիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Խաչատրյան՝ Աշոցք համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

7․ «Բավրայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Էլմիրա Կարապետյան՝ Աշոցք համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

8․ «Աշոցքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Մարգարիտ Դանիելյան՝ Աշոցք համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։

9․ «Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Գևորգյան: Ամուսինը՝ Հակոբ Գևորգյանը, Շիրակի մարզպետի օգնական է։

10․ «Անիպեմզայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Հովհաննիսյան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամ։

Շիրակի մարզում թե՛ ԽԾԲ-ի, թե՛ կուսակցական սկզբունքներով դպրոցի տնօրեններ նշանակվածների ցանկը կարելի է անվերջ շարունակել։

ՔՊ-ական չինովնիկները ջանք ու եռանդ չեն խնայում ամեն գնով հասնելու իրենց նպատակին՝ օր առաջ ազատվել ոչ յուրային տնօրեններից և համակարգը լցնել օրվա իշխանություններին հավատարմության երդում տված կամազուրկ մարդկանցով։

Նման իրավիճակ է տիրում ՀՀ բոլոր մարզերում ․․․»։

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Գևորգ Պապոյանը` իրենց թիմում կոռուպցիայի և ՔՊ-ում լարվածության մասին (video) Տիգրան Ավինյան, հունվարի 1-ից տրանսպորտը չի՛ թանկանալու․ Մեսրոպ Մանուկյան (video) Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին Տեղեկություն ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի մասին նախագծին, ստիպված ենք 2 ամսով հետաձգել. Գեղամ Մանուկյան Հենց հիմա սարսափելի բան եք ասում․ Արթուր Խաչատրյան (video) Բաքուն կարող է Երևանին «ստիպել» խաղաղության պայմանագիր կնքել. Ադրբեջանի ԱԽՔ Սիսակ Գաբրիելյա՞նն է Անդրանիկ Քոչարյանի դեմ գործընթաց սկսել (video) Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում Ուզենք, թե չուզենք՝ ԱՄՆ ընտրություններն ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա. Սուրեն Սարգսյան Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից Ով է Փաշինյանի սրտի արդարադատության նախարարը Փաշինյանը «Դվինում» է. լրագրողներին նույնիսկ չեն թողնում շենքին մոտենալ ԲԴԽ-ը մերժել է դատավոր Նապոլեոն Օհանյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը АНО «Евразия» организовала культурно-образовательную экскурсию «Русский след в Гюмри» ԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Լեռնային Ղարաբաղի կորստից հետո. VOA ՊԵԿ-ը բացահայտել է 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համար Այսօր կընտրվի ԱՄՆ 47-րդ նախագահը. ընտրությունն իր ազդեցությունն է ունենալու նաև մեր տարածաշրջանի վրա Մեծ Բրիտանիայում «Կապիկի ծաղիկ» հիվանդության երկու նոր դեպք է հայտնաբերվել Արցախից ես՝ քոչվոր ես. վեճ դպրոցում Ապարանում որպես անհետ կորած որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Վերածնունդ» հուշահամալիրում Ջերմաստիճանը կնվազի Ադրբեջանցի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է Տիգրան Բալայանին Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացներին և երկխոսության. Տոկաև
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am