«Շողակաթը» ձեռք է բերել հանրօգուտ նշանակության բարձրորակ բովանդակություն ստեղծող հեռուստաընկերության համբավ. հայտարարություն

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների կողմից հնչած գնահատականների առնչությամբ։

Հայտարարությունում նշված է․

«Հոկտեմբերի 29-ին Աժ-ում գնահատական տրվեց Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության «Շողակաթ» ծրագրի վերաբերյալ: Մասնավորաբար, որ հեռուստաընկերությունը չի անդրադառնում ազգային նվագարաններին, ասել է թե՝ չի համապատասխանում մշակութային ալիքի իր կոչմանը: Նշվեց, որ հեռուստաընկերությունը տասնյակ նյութերով լուսաբանում է «Սրբազան շարժման» հանրահավաքները, որ եթերում տեղ են գտնում կառավարող քաղաքական ուժի հասցեին հնչող պիտակավորումներ: Անընդունելի որակավորումներ հնչեցին հեռուստաընկերության մասնագիտական որակի վերաբերյալ:

Իր հոգևոր, կրթական, մշակութային, մանկական հաղորդումներով «Շողակաթը» ձեռք է բերել հանրօգուտ նշանակության բարձրորակ բովանդակություն ստեղծող հեռուստաընկերության համբավ։

Հետևաբար՝ ԱԺ մի քանի պատգամավորի գնահատականը համարում ենք սուբյեկտիվ:

Ազգային նվագարանների և ազգագրական խմբերի մասին հեռուստատեսային մի քանի շարքեր են նկարահանվել «Շողակաթով», դրանք բոլորը հասանելի են հեռուստաընկերության կայքէջում:

Հեռուստաընկերության «Եկեղեցական կյանք» տեղեկատվական ծրագրով հեռարձակվել է չորս ռեպորտաժ, որոնք իրազեկել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի, Սփյուռքի հայ համայնքների արտահայտած մտահոգության, Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության և Բագրատ արքեպիսկոպոսի եկեղեցական ծառայությունը կասեցնելու մասին: Հղումները ստորև.

https://www.youtube.com/watch?v=dJv33_OtLwc

https://www.youtube.com/watch?v=1Cewx8P01QU/

https://www.youtube.com/watch?v=rQSqVyinPwA

https://www.youtube.com/watch?v=HTT3Zc_Ai3o

Հարկ ենք համարում ընդգծել, որ հեռուստաընկերության ֆինանսական և բովանդակային հաշվետվությունները եռամսյակային և տարեկան կտրվածքով ներկայացվում են լիազոր մարմնին՝ Հանրային հեռարձակողի խորհրդին, կարգավորող մարմնին՝ ՀՌՀ-ին և հասանելի են հանրությանը: Այդ հաշվետվություններից իսկ ակնհայտ է «Շողակաթի» հաղորդումների բովանդակային համամասնությունը: Մասնավորապես՝ հեռուստածրագրի կառուցվածքում հոգևոր-մշակութային լրատվությունը կազմում է տարեկան 4.3 տոկոս, մշակութային հաղորդումները՝ 29.3 տոկոս, հոգևոր հաղորդումները՝ 13.6 տոկոս, երաժշտական ծրագրերը՝ 14.8 տոկոս, մանկական հաղորդումները՝ 11.1 տոկոս, ուսումնական և այլ հաղորդումները՝ 11.3 տոկոս, գիտահանրամատչելի, ուսումնական, վավերագրական և գեղարվեստական կինոնկարները՝ 15.6 տոկոս:

Հայ Առաքելական եկեղեցին, հիմնադրելով «Շողակաթ» հեռուստաընկերությունը, իր կառույցին պատվիրակել է հեռուստալսարանին փոխանցել գիտելիք ազգային, համամարդկային և հոգևոր արժեքների վերաբերյալ: Եվ 2011թ-ից Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Շողակաթ» ծրագիրը ստանձնել և կատարում է այդ պատասխանատվությունը՝ հանրային հեռարձակողի վերաբերյալ ՀՀ օրենսդրական պահանջներին և նորմերին համապատասխան:

Մանյա Ղազարյան

«Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն»։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Գևորգ Պապոյանը` իրենց թիմում կոռուպցիայի և ՔՊ-ում լարվածության մասին (video) Տիգրան Ավինյան, հունվարի 1-ից տրանսպորտը չի՛ թանկանալու․ Մեսրոպ Մանուկյան (video) Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին Տեղեկություն ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի մասին նախագծին, ստիպված ենք 2 ամսով հետաձգել. Գեղամ Մանուկյան Հենց հիմա սարսափելի բան եք ասում․ Արթուր Խաչատրյան (video) Բաքուն կարող է Երևանին «ստիպել» խաղաղության պայմանագիր կնքել. Ադրբեջանի ԱԽՔ Սիսակ Գաբրիելյա՞նն է Անդրանիկ Քոչարյանի դեմ գործընթաց սկսել (video) Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավոր պահանջում է հայ գերիների ազատ արձակում Ուզենք, թե չուզենք՝ ԱՄՆ ընտրություններն ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա. Սուրեն Սարգսյան Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից Ով է Փաշինյանի սրտի արդարադատության նախարարը Փաշինյանը «Դվինում» է. լրագրողներին նույնիսկ չեն թողնում շենքին մոտենալ ԲԴԽ-ը մերժել է դատավոր Նապոլեոն Օհանյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը АНО «Евразия» организовала культурно-образовательную экскурсию «Русский след в Гюмри» ԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Լեռնային Ղարաբաղի կորստից հետո. VOA ՊԵԿ-ը բացահայտել է 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համար Այսօր կընտրվի ԱՄՆ 47-րդ նախագահը. ընտրությունն իր ազդեցությունն է ունենալու նաև մեր տարածաշրջանի վրա Մեծ Բրիտանիայում «Կապիկի ծաղիկ» հիվանդության երկու նոր դեպք է հայտնաբերվել Արցախից ես՝ քոչվոր ես. վեճ դպրոցում Ապարանում որպես անհետ կորած որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Վերածնունդ» հուշահամալիրում Ջերմաստիճանը կնվազի Ադրբեջանցի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է Տիգրան Բալայանին Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացներին և երկխոսության. Տոկաև
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am