Անգերազանցելի ցինիզմ

«Փաստ» օրաթերթը գրում է. Սխալ է կարծել, թե СОР 29 գագաթաժողովին մասնակցել պատրաստվող հատկապես արևմտյան գերտերություններն ու նրանց ներկայացուցիչները չգիտեն կամ այնքան էլ լավ չգիտեն, թե ուր են մեկնում և ինչ ռեժիմ է իրենց հյուրընկալելու Բաքվում: Իրականում Արևմուտքը հրաշալի գիտի, առավել քան մանրամասն տեղյակ է, թե ով է Ալիևը, ինչ հանցանքներ է գործել ինչպես մարդկության դեմ, այնպես էլ՝ իր կառավարման ներքո գտնվողների նկատմամբ, ինչ աստիճանի է կոռումպացված և այլն: Արևմուտքում հրաշալի տեղյակ են, որ Ադրբեջանում ժողովրդավարության նշույլ անգամ չկա, ու որ դա դասականից էլ վատթար բռնատիրական, դինաստիական կառավարման տակ դրված պետություն է: Այն, որ առնվազն արևմտյան տերություններում այդ ամենին շատ լավ տեղյակ են, կարելի է հիմնավորել բազմաթիվ դրսևորումներով:

Բայց այս դեպքում խոսքը հետաքննող լրագրողների OCCRP միավորման պատրաստած հրապարակում-բացահայտումների մասին է: Մարդիկ մանրակրկիտ հետաքննություն են արել ու պարզել, որ կոնկրետ СОР 29-ի մասնակիցներին սպասարկող, СОР 29-ի պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստացած գրեթե բոլոր ընկերություններն ու ձեռնարկությունները անմիջականորեն կամ թեթևակի անուղղակիորեն կապակցված են Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների հետ: Այնպես որ՝ գիտեն: Չնայած հետաքննողների անդրադարձում ոչ մի խոսք չկա Իլհամ Ալիևի ու նրա գլխավորած ռեժիմի կողմից Արցախի հայության դեմ ցեղասպանական ոճիր գործելու՝ էթնիկ զտման ենթարկելու մասին, բայց կարող եք չկասկածել, որ արևմտյան բոլոր գլխավոր մայրաքաղաքներում նստող ղեկավարները, որոնք նման գագաթաժողովների են գնում, մանրամասն տեղյակ են նաև այդ հանցագործություններից:

Ու այդ ամենի հետ կապված՝ անխուսափելի հարց է ծագում, թե այդ ամենն իմանալով, ավելին, նման հրապարակումներ ու բացահայտումներ, այսպես ասենք՝ տակից խրախուսելով, այդ ինչպե՞ս է, որ, միևնույնն է, մեկնում են Բաքու՝ հյուրընկալվելու Ալիևին, նրա հետ գրկախառնվելու և... ոչ միայն: Դրա հնարավոր պատասխանն էլ պարզ է. Արևմուտքի համար ադրբեջանական նավթի ու գազի «հոտը» շատ ավելի կարևոր է, քան ինքնորոշման կամ սեփական հողի վրա ապրելու իրավունքները, քան ինչ-որ «դեմոկրատական արժեքներ», ինչ-որ համամարդկային արժեքներ: Արևմուտքի համար միշտ էլ եղել է, կա ու կլինի միայն մեկ արժեք՝ փող, շահ: Վերջ: Մնացած «զրիցները»՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, դեմոկրատական արժեքների մասին, կներեք, ընդամենը միամիտ-դյուրահավատներին «ֆռռացնելու» և «քցելու» գործիքներ են:

Ավելին, Արևմուտքում գիտեն, որ Ադրբեջանն այդքան գազ չունի ու իրենց իրականում վերավաճառում է Ռուսաստանի գազը, որից իրենք, իբր, հրաժարվել են: Բայց այնպես են ձևացնում, թե չգիտեն դրա մասին: Այնպես որ, գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ ավելի ուժեղ է Արևմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմը: Ուղղակի անգերազանցելի ցինիզմը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 05․ 11․ 24 թ համարում

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am